Լուսանկարը՝ ridus.ru |
Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի:
Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը:
Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխան իր ասածի նա լսել է, որ ինքը հիմար է, ինչից հետո Պոպովան հեռացել էր ստուդիայից:
Ապրիլի մեկին հաղորդումը եթեր տրվեց, սակայն կոնֆլիկտի մեծ մասը մնացել էր կադրի ետևում: Հաղորդման ավարտին երևաց Պոպովայի դատարկ աթոռը, սակայն իրավիճակին անծանոթ հեռուստադիտողը դժվար թե դրան մեծ ուշադրություն դարձներ:
Քրեական գործ
Սկանդալը հասունացավ հաղորդման ձայնագրության հենց հաջորդ օրը: Մարտի 18-ին Ալյոնա Պոպովան Facebook-ում հայտարարեց, որ նպատակ ունի հայց ներկայացնել Գորդոնի դեմ : Վերջինս ի պատասխան, Կոմսոմոլսկայա Պրավդայի հետ հարցազրույցում ասաց. «Ուրեմն թող նա դատարանում ապացուցի, որ հիմար չէ»:
Սակայն Պոպովան, իր փաստաբան Օքսանա Միխալկինայի խորհրդով դիմեց իրավապահ մարմնին` քրեական գործ հարուցելու դիմումով: «Ես Գորդոնի խոսքերում նկատեցի 282-րդ հոդվածին առնչվող ենթատեքստ, որի նպատակն էր "կին" սոցիալալան խմբի դեմ ատելություն հրահրելու փորձ կատարել»,- ասել էր Միխալկինան:
Փաստաբանի խոսքերով, իրավապահները ընդունել են դիմումը: Ներկա դրությամբ գործով անցնող բոլոր վկաները հարցաքննվել են, Գորդոնի արտահայտություններն ուղարկվել են հոգեբանա-լինգվիստիկ ստուգման, որի արդյունքները պատրաստ կլինեն աշնան սկզբին: «Անձամբ Գորդոնը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ, հղում անելով Սահմանադրության 51-րդ հոդվածը -Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր և իր հարազատների դեմ»,- նշել է Օքսանա Միխալկինան:
Գորդոնը հասցնում է պատասխան հարված
«Հունիսին ես ու Ալյոնա Պոպովան զարմանքով իմացանք, որ Մոսկվայի Սավելևյան դատարան Գորդոնի կողմից հայտ է ներկայացվել պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու դիմումով»,-շարունակում է պատմել Միխալկինան: Նրա խոսքերով, հաղորդավարն իրավապաշտպանի խոսքերում նկատել է վիրավորանք, որը կարող է վնասել իր աշխատանքային հեղինակությանը: Դիմումին հայցվորը կցել էր համացանցում Պոպովայի կողմից արած հայտարարությունների սքրինշոթերի 36 օրինակ:
Որպես փոխհատուցում, հայցվորը պահանջել էր վճարել 800 հազար ռուբլի, չհաշված նոտարի 50 000 և դատարանի 10800 ռուբլին: Այն հարցին, թե որն է այդչափ գումար պահանջելու պատճառը, Գորդոնի ներկայացուցիչները նշել են, որ դա կազմում է նրա մեկ ամսվա աշխատավարձի գումարը:
Օգոստոսի 18-ին, դատարանը գործը քննելուց հետո որոշում կայացրեց մերժել հայցը: «Ուսումնասիրելով գործի նյութերը, մենք եկանք այն եզրակացության, որ կոնկրետ Գորդոնի հասցեին ուղղված որևէ վիրավորական արտահայտություն Պոպովան չի արել»,- նշել է փաստաբանը։ «Ավելին, մենք պարզեցինք, որ սկանդալից հետո հաղորդման վարկանիշը բավականին բարձրացել է: Մենք այդ մասին տեղեկացրինք նաև դատարանին: Հետևաբար այստեղ չի կարող խոսք գնալ աշխատանքային հեղինակությանը վնաս հասցնելու մասին»:
Պատասխան հայցը և գործի հետագա ընթացքը
Մարդկանց սեռային պատկանելիությունից ելնելով նրանց վիրավորելու համար Ռուսատանի Դաշնության դատական պրակտիկայում հարուցված քրեական գործ դեռևս չի եղել: 282-րդ հոդվածը, որը նախատեսում է 2 տարվա ազատազրկում, ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությանը, որը երաշխավորում է անձի արժանապատվությունը ընդունելը և հարգելը, անկախ սոցիալական կամ ֆիզիկական նշաններից:
Լուսանկարը՝ ridus.ru, փաստաբան Օքսանա Միխալկինա |
« Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ 282-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն ազգային հողի վրա ատելության առաջացմանը և որ այն միայն "ռուսական" հոդված չէ, ինչպես ընդունված է ասել: Մենք խորհրդակցել ենք անկախ փորձագետների հետ և կարծում ենք, որ Գորդոնի գործն ունի դրական առաջընթացի հնարավորություն: Այս գործով մենք նպատակ ունենք ընդգծել, որ լրագրողներն իրավունք չունեն խախտել էթիկայի կանոնները : Իր հայտարարություններում Գորդոնը հղում է անում խմբագրության քաղաքականությանը, ասելով, որ մասնակիցների հետ պրովոկացիոն ձևով խոսելու ոճը նախատեսված է ծրագրի հենց սկզբից: Սակայն այդ մասին անհրաժեշտ է մասնակիցներին տեղյակ պահել նախապես»,-ասում է փաստաբանը:
Նրա խոսքերով, գործը միայն 282-րդ հոդվածով չի սահմանափակվի և Պոպովան մտադիր է ներկայացնել քաղաքացիական հայց` Կոմսոմոլսկայա Պրավդային տված հարցազրույցում Գորդոնի կողմից իրեն ուղղված "հիմար"վիրավորնաքի համար վերջինիս պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Աղբյուրը՝ ridus.ru
Comments
Post a Comment