Skip to main content

Սիրային հարաբերությունների անարխիա. ազատություն

Լուսանկարը՝ scienceofrelationships
Սերն առատ է, իսկ յուրաքանչյուր հարաբերություն՝ եզակի


Հարաբերությունների անարխիան կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ սերը որոշակի քանակով ռեսուրս է, որը կարող է սահմանափակվել միայն մեկ զույգի շրջանակներում։ Դուք հնարավորություն ունեք սիրելու ավելի քան մեկ մարդու։ Մեկ հարաբերությունը և սերը որևէ անձի նկատմամբ չի նվազեցնում կամ խեղդում մյուսի նկատմամբ առկա սերը և հարաբերությունը։ Մի՛ դասակարգեք և մի համեմատեք մարդկան և նրանց հետ հարաբերությունները միմյանց հետ, այլ գնահատեք անհատին և փայփայեք նրա հետ ունեցած հարաբերությունը։ Կարիք չկա, որ մեկ մարդ համարվի և կոչվի միակը կամ կարևորը, որպեսզի հարաբերությունները լինեն իրական և լիիրավ։
Յուրաքանչյուր հարաբերություն անկախ է և ձևավորվում է ինքնուրույն և ինքնագիտակից անհատների միջև։



Սեր և հարգանք՝ տիրանալու կամ մյուսի նկատմամբ իրավունքներ ունենալու փոխարեն

Երբ որոշեք կառուցել ձեր հարաբերությունները միմյանց անկախությունն ու ինքնորոշումը հարգելու վրա, այլ ոչ թե մեկը մյուսին թելադրելու և տիրանալու վրա, հարաբերությունները երջանկություն կբերեն երկուսին։ Ձեր զգացմունքներն անձի նկատմամբ և միասին անցկացրած ձեր կյանքն ու տարիներն իրավունք չեն տալիս ձեզ հրամայելու և վերահսկելու զուգընկերոջը/զուգընկերուհուն, ինչը ցավոք «նորմալ» է համարվում ներկայիս հասարակությունում։ Ուսումնասիրեք և բացահայտեք, թե ինչպես կարող եք միմյանց հետ հարաբերվել առանց անձնական սահմաններն ու ազատությունները սահմանափակելու։ Հեռու մնալով հրամայելուց և պահանջներ ներկայացնելուց դուք ցույց կտաք, որ իսկապես սիրում եք մյուսին և հարգանքը փոխադարձ է։


Սահմանեք ձեր արժեքները, որով կշարժվեն ձեր հարաբերությունները


Ինչպես եք ցանկանում, որ ձեզ վերաբերվեն։ Որոնք են ձեր սպասումները հարաբերություններում։ Ինչպիսի մարդկանց հետ կցանկանայիք հարաբերություններ ունենալ։ Կանոններ և խոստումներ մի սահմանեք։ Գտե՛ք ձեր արժեքները, որոնք փոխադարձ են և պահպանեք դրանք։ Եթե դրանք փոխադարձ ընդունելի են և չեն սահմանափակում իրար, դրանք հիանալի հարաբերությւոնների գրավականն են։


Հետերոսեքսիզմը տարածված և ընդունված է, սակայն դա չի նշանակում դուք էլ պետք է հետևեք դրան

Երբեք մի մոռացեք, որ հասարակությունում կան արդեն սահմանված կանոններ, որոնք դուք չեք որոշել, այլ դրանք որոշել են ձեր փոխարեն և սպասում են, որ դուք դրան ենթարկվեք և պահպանեք «նորմալ» հարաբերություններ։ Ազատ սիրային հարաբերությունները, հարգանքը, ազատությունը չսահմանափակելը չեն համապատասխանում հետերոսեքսիզմին։ Հետերոսեքսիտ հասարակությունները սահմանում են, որ իրական և միակ ճիշտ հարաբերությունները կնոջ և տղամարդու միջև են, հետևաբար ավելի բարձր են, որը սակայն սահմանափակում է յուրաքանչյուր անձի ինքորոշման և ընտրելու հնարավորությունը։ Հիշե՛ք, դուք եք ձեր մարմնի տերը և դուք եք որոշում ինչպես և ում հետ հարաբերություններ կառուցեք։


Մի՛ վախեցեք ազատությունից

Լինել ազատ, ընմբոստ, ինքնաբուխ, չկաշկանդվելով և արտահայտելով սեփական ցանկություններն ամենամեծ ազատությունն է, որը ոչ ոք ձեզնից չի կարող վերցնել, չնայած նրան, որ հասարակությունը մշտապես փորձում է պատժել ձեզ ազատության համար։ Հիշե՛ք հարաբերությունը կարող է բերել հիասթափություն և երջանկություն, սակայն ազատությունն ամենամեծ երջանկությունն է։


Վստահություն կառուցեք

Ընտրելով չխոսել և չհասկանալ սիրելի մարդուն/մարդկանց դուք վտանգի տակ եք դնում ձեր վստահությունն այդ մարդու/կանց հանդեպ։ Մշտապես զրուցեք և քննարկեք ձեր վախերը, կասկածները, մտքերը և անինքնավստահությունը։ Ստեղծեք բարի հարաբերություն, որտեղ յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտվելու և լինելու մշտապես սիրված և աջակցված։ Մի՛ ստեք, խոսե՛ք և պատմե՛ք։


Սեռական կյանքը կարևոր է

Երբեք մի սահմանափակեք ձեր սեռական ազատությունը։ Հասարակությունը բազմապիսի ձևեր է գտել կառավարելու և կաշկադնելու սեռական ազատությունը, որը միայն դրական բավարարվածություն է բերում մարդուն՝ հոգեպես և ֆիզիկապես։ Զբաղվե՛ք սեքսով։ Ավելի՛ն, զբաղվեք սեքսով ում հետ ուզում եք և ինչքան ուզում եք։ Եթե ցանկություն ունեք հարաբերություններ կառուցել մեկից ավելի մարդկանց հետ դա ձեր մարմինն է և ձեր որոշումներն են։ Սակայն մի մոռացեք, որ ստելով ազատ հարաբերությունները դառնում են դավաճանություն, որն անընդունելի է։


Անդի Նորդգրենը Շվեդիայում 2006-ին տպագրել է սիրային հարաբերությունների մասին աշխատություն, այս հոդվածը դրվագ էր նրա աշխատությունից։ 

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...