Առնականության ու տղամարդկության սիմվոլ բեղերը դարձել են նոր մոդայիկ ինչ որ բան որը օգտագործվում է հագուստի ձևավորման վրա ինչպես նաև տարբեր աքսեսուրաներով: Առաջին հերթին ոչ ոք հարցի տակ չի դնում ինչու հենց բեղերը, դե որովհետև տղամարդու ամեն ինչը շատ բնական է ու ամոթալի բան չկա, առավել ևս եթե դերային առումով քո վրա ես վերցնում այս կամ այն տղամարդկությունը սիմվոլիկացնող ինչ որ բան, օրինակ եթե կինը հագնվում է ընդունված տղամարդու հագուստ՝ շալվար, սառոչկաներ, կեպկաներ, գալստուկ է կապում և այլն դա երբեք չի ընդունվում որպես ինչ որ նեգատիվ, վտանգավոր առավել ևս տգեղ բան, ես կասեի հակառակը, դա ինչ որ ներկայացուցչական տեսք է տալիս: Իսկ եթե տղամադրը հագնի այնպիսի հագուստ, որը ընդունված է ու կանացի է, ապա նա միանգամից կդառնա հասարակության ամենաչսիրելի կերպարը, ընդուպ մինչև նրա կյանքին և առողջությանը վտանգ կսպառնա, որովհետև նրան կծաղրեն կասեն դու ղզիկ ես, ինչու ես աղջկա բաներ կպցնում վրետ, ինչու ես աղջկա շորեր հագնում: Իսկ կնոջը չեն ասում էդ ինչ բեղեր ես կպցրել վրետ ամոթա, դու աղջիկ ես քեզ իսկ...
Մարդկության զարգացումը անհնար է առանց իրավահավասարության և կրթվածության