Skip to main content

Հյուսիսային Իռալնդիայում կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա` ընդդեմ հղիության արհեստական ընդհատման արգելքի

Լուսանկարը՝ saintpetersblog.com
Հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ հանդես եկող ակտիվիստներն այսօր պատրաստվում են շրջապատել Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական բաժիններից երկուսը: Նրանց նպատակն է ստիպել ոստիկաններին ձերբակալել իրենց` հղիությունն ընդհատող դեղերի տարածման համար:

Ակցիան տեղի կունենա Բելֆասթի և Դերրիի ոստիկանական բաժանմունքներում, ի պաշտպանություն կնոջ, ով դատապարտվել է իր անչափահաս աղջկա հղիությունն ընդհատելու համար: Մոր կողմից տրամադրված միֆեպրիստոնի և միզոպրոստոլի հաբերը խմելուց հետո, աղջիկը հայտնվել էր հիվանդանոցում: Մայրը ձերբակալվել է և նրան սպառնում է դատական պատասխանատվություն:

"Ոստիկանությանն ու քննչական կոմիտեին ուղղված մեր կոչն այն է, որ կամ դատապարտեն մեզ բոլորիս, կամ բացառություն անեն մի կնոջ համար". ասում է Alliance for Choice կազմակերպությունից Շա Գիլլեսպին:


Ավելի քան 200 կին ստորագրել են քննչական կոմիտեին ուղղված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փակել գործը: Ներկա դրությամբ, Հյուսիսային Իռալնդիայում հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե հղիությունը սպառնում է կնոջ հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը: Տարեկան մոտ 2000 կին մեկնում է Բրիտանիա` որպեսզի այնտեղ ընդհատի հղիությունը:

Աղբյուրը՝ livejournal

Comments