Skip to main content

Ինչ է կնոջ առարկայացումը

լուսանկրը` greedykiwi.files.wordpress.com
Օբյեկտիֆիկացումը (անգլ.. Objectification, commաodification) մասսայական սպառման բնագավառում առկա սեքսիզմի դրսևորումներից է, որի ժամանակ կինը և կնոջ մարմինը ներկայացվում են որպես տղամադկանց սպառման համար նախատեսված գովազդվող ապրանքի բաղկացուցիչ մասը: Տերմինը գործառության մեջ է մտցվել "Նյու Յորքի կանայք պոռնոգրաֆիայի դեմ" խմբի կողմից, որի անդամներին անհանգստացնում էր այն փաստը, որ կնոջ մարմինը դիտարկվում է որպես ապրանք, որը օգտագործվում է տղամարդուն բավարարելու համար: Այդպիսով կինը զրկվում է մարդկային հատկանիշներից, վերածվելով մանիպուլյացիոն օբյեկտի: Եվ փորձագետների կարծիքով, հենց սա է հանդիսանում ԶԼՄ-ներում սեքսիզմի արտահատյման ամենացայտուն դրսևորումներից:

Կինը շատ հաճախ ներկայացվում է այն ապրանքների գովազդի ժամանակ, որոնք նախատեսված են տղամարդկանց սպառման համար: Կնոջ պատկերը սիմվոլիկ կերպով ապրանքների հետ ներկայացնելու արդյունքում, հենց կնոջ մարմինն ու սեքսուալությունն են սկսում ընկալվել որպես ապրանք, որը կարելի է գնել փողով: Մյուս կողմից, գովազդը կնոջը ներկայացնում է որպես «բոնուս» կամ «նվեր»` գնորդի ճիշտ ընտրության համար: «Buy the beer, get the girl!»սա նշանակում է կնոջ մարմինը, որը որպես նվեր ներկայացվում է գնորդին, հավասարեցվում է ապրանքին:

Այս դեպքում առավել ակնառու է ոգելից խմիչքների գովազդը, որի սպառողները, ինչպես ենթադրում է գովազդը, հանդիսանում են միայն տղամարդիկ: Կնոջ մերկ մարմնի ֆոնին երևացող շշերն արդեն ոչ մեկին չեն զարմացնում: Հիշենք «Շուստովի նոր մարմինը» անունով գովազդը, որտեղ օղու շիշը դրված է մերկ կնոջ մեջքի վրա:

Իսկ ALEXX կոնյակը չգիտես ինչու, հայտնվել է մի մերկ գեղեցկուհու ձեռքերում, որին հետևից գրկել են մեկ այլ, անտեսանելի կնոջ ձեռքեր:

Իսկ մեկ այլ օղու գովազդն ունի մետաֆորիկ անվանում`"La Femme", որն ասում է. «Ոճային, գրավիչ, ինչպես կինը»: Գովազդային վահանակների վրա, օղու շշի վրա կախված է կարմիր շարֆ, որը տարածության վրա երևում է որպես տղամարդու ամուր ձեռք, որը սեղմել է «բարձրաճաշակ կնոջ կոկորդը»:

 Սակայն գեղարվեստական-գրական դրսևորումները ժամանակի ընթացքում վերածվում են ուղիղ անալոգիաների, ոչ միայն նույնացնելով կնոջը և գովազդվող ապրանքը, այլ նաև բառացիորեն կնոջն անվանելով ապրանք: Այսպես, "Жемчужная" օղու գովազդային ակցիայի ողջ ընթացքում ասվում է «Լավագույն իրերը սև ու սպիտակ իրերն են», հաշվի առնելով շշի սև ու սպիտակ դիազայնը: Սակայն հետագայում գովազդի մեջ ավելացան նաև սև լիմուզին, սպիտակ սեքսուալ շորով շիկահեր կին և օղու շիշ։Մեկ այլ գովազդում սևամորթ կինը պառկած կամ նստած է սպիտակ անկողնում և կողքին օղու շիշ։ Հաջորդում՝ երկու կին սպիտակամաշկ և սևամորթ, որոնք պառկած են սև ու սպիտակ սավանների տակ, ծածկելով միայն մարմնի ամենաինտիմ հատվածները և կրկին օղու շիշ: 

Այսպիսով, սեքսուալիզացված կինը անմիջականորեն ներառվում է «տղամարդկային ապրանքների» իմաստային դաշտ և վերածվում տղամարդկային ենթամշակույթի անբաժանելի ատրիբուտի /ավտոմեքենայի և ալկոհոլի կողքին/: Իսկ նման դիրք ունենալը հեղինակավոր է: Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել նաև այս գովազդի ռասիստական ուղղվածությունը, որն ունի առանձին քննարկման ու վերլուծության կարիք:

Սակայն շատ հաճախ, կնոջը տրվում են գունեղ պիտակի, ապրանքների և ծառայությունների փաթեթավորման թղթի դերեր, որոնք կանացիության կամ ինտիմ հարաբերությունների հետ ասոցացնելը շատ դժվար է /շինարարական ապրանքներ, գործիքներ, սանտեխնիկա, ավտոծառայություններ/:

Այս «խայծը» պետք է գրավի պոտենցիալ գնորդին և ակնհայտորեն` տղամարդուն: Այս և նմանատիպ այլ կիրառումները համարվում են սեքսիստական, քանի որ վերարտադրում են տղամարդու և կնոջ միջև գենդերային հարաբերությունների հայրիշխանական ձևը, որտեղ առաջիններին տրված է ակտիվ սուբյեկտի դեր /գործողություններ, հայացքներ, գնահատականներ, գնումներ/, այն դեպքում, երբ կնոջը վերագրվում է պասիվ դիտողի , ցանկության օբյեկտի և սպառողի դեր:

Աղբյուրը` Stop Sexism

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...