Skip to main content

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Կանանց ձեռներեցության շաբաթը

լուսանկարը՝ aywa.am
2015 թ. հունիսի 8-ից 11-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (aywa.am) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (businesswoman.am) նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կանանց Ձեռներեցության Միջազգային Շաբաթ: 


Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի(FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան, որը հիմնադրվել է 1945թ., Կին ձեռներեցների ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում՝ շուրջ 5 մլն. անդամներով, աշխարհի ավելի քան 120 երկրներից:


Կանանց ձեռներեցության շաբաթին իրենց մասնակցությունն են բերում ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Ղազաստան, Վրաստան, Մոնակո, Իրան և այլն), միջազգային հեղինակավոր կազմակերպություններից (Եվրամիություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման Հիմնադրամ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Հիմնադրամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) ներկայացուցիչներ պետական և հասարակական կազմակերպություններից, մի քանի տասնյակ հաջողակ և սկսնակ կին գործարարներ Հայաստանից և այլք:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպում են «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org): 


«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-ին և 9-ին, Երևանում, Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում:
Համաժողովը ներառում է երկկողմանի և բազմակողմանի բիզնես հանդիպումներ, ներկայացումներ,քննարկումներ: Կին ձեռներեցների երևանյան շաբաթընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ միջոցառումներից.
  • Համաժողով` հունիսի 8 և 9
  • ՀԵԿԱ և ԿՁՑ նախագահության անդամ, նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանսդես՝ հունիսի 8-ից 11-ը (ցուցահանդեսի բացումը` հունիսի 8-ին, «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» արվեստասրահում. հասցեն` Վարդանանց 14/1)
  • Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող կամ կանանց մասնակցությամբ գործող ձեռնարկությունների ընդգրկմամբ ՝ հունիսի 10-ին (Կառավարական տուն 1 շենք, մուտքը՝ Մելիք-Ադամյան փողոցից, 1-ին հարկ)
  • Փորձի փոխանակման և ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ՝ հունիսի 10-ին
  • Մշակութային ծրագիր՝ Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար
  • «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխություն` հունիսի 10-ին


«Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը մեր երկրում կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է, ՀԵԿԱ-ի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից կազմակերպվում է 2011թ.-ից ի վեր: 

Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկելու նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր: Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:
«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր երկրներում ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը կարող է բերել նոր համագործակցության»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: 

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

Աղբյուր՝aywa.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...