Skip to main content

Ինչպես են ԶԼՄ-ները ձևավորում գենդերային կարծրատիպերը

լուսանկարը՝ irishexaminer.com
Կարծրատիպերի ձևավորումը համարվում է ԶԼՄ-ներում տարբեր գենդերային տիպերի ներկայացման հիմնական գիծը: Այն իրենից ներկայացնում է հասարակության մեջ առկա գենդերային ստերեոտիպերի օգտագործում և վերարտադրություն, որոնք հիմնված են գենդերային դերերի հակադրության և հիերարխիկ պատկերացումների  , ինքնառեալիզացման միջոցների և ոլորտների գենդարային բաժանման, կանանց և տղմարդկանց բնորոշ գծերի, վարքի, արտաքինի ներկայացման վրա: Ներկայացնելով տղամարդ և կին  սպառողների կերպաները, գովազդը միաժամանակ նրանց ձևավորում է  իրարամերժության  սկզբունքով,  խորհրդանշական կերպով իրար կապելով որևէ սեռի հետ կապ չունեցող մշակութային կատեգորիաները, ինչպես օրինակ՝ իշխանություն, քաղաքակրթություն, բնություն, առնականության կամ  կանացիության հետ:
  
Առնականություն          Կանացիություն 
տրամաբանություն ——————ինտուիցիա
 ռացիոնալություն—————— էմոցիոնալություն
անկախություն——————— կախվածություն
գերակայությու—————— ենթարկվածություն
առաջնորդում————— պասիվություն 
 ձեռքբերումներ ————— կախվածություն
ռիսկ ———————— ենթարկվածություն
ագրեսիվություն —————պասիվություն/խաղաղասիրություն 
արիություն——————  թուլություն
ստաբիլություն—————————  փոփոխականություն
 ֆիզիկական ուժ —————— ֆիզիկական թուլություն
 կողմնորոշում դեպի աշխատանք և կարիերա———կողմնորոշում դեպի հարաբերություններ և ընտանիք 
 էգոիզմ ————————————նվիրվածություն/զոհողություն
 ֆինանսական ապահովվածություն ———————— ֆինանսական կախվածություն
 սեքսուալ ակտիվոթյուն  ————սեքսուալ պասիվություն/մարմնական գեղեցկություն
 տեխնոլոգիաներ———————————————բնություն
 հասունություն————————— երիտասարդություն


«Մարմնի լեզվի» միջոցով գենդերի վիզուալ ներկայացումը՝ բնորոշ դիրքեր, միմիկա, ժեստեր, կոնտակտ և տղամարդկանց ու կանանց պատկերների դեպքում նրանց տեղակայումը գովազդում, ցույց է տալիս, որ այս մեխանիզմը  նույնպես օգտագործվում է գենդերային ստերեոտիպերի վերարտադրման և ամրապնդման համար:

Աղբյուրը՝ Stop Sexism

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և