լուսանկարը՝ Yahoo |
«Կառավարությունն ասում է, որ մեր
երկրում ընտանեկան բռնության խնդիր չկա:
Ես միայն ցանկանում եմ, որ և' կառավարությունը և' հասարակությունն ընդունեն, որ
նման խնդիր Հայաստանում գոյություն ունի»,-ասում է ընտանեկան բռնությունից տուժած մի կին:
Հայաստանում կանանց
մեկ քառորդից ավելին ինչ- որ ժամանակ ենթարկվել կամ շարունակում են ենթարկվել
իրենց հարազատների կողմից բռնության կամ ծեծի: Իսկ կանանց երկու երրորդը ենթարկվել
է հոգեբանական ճնշման: Չնայած այս ամենին, պետությունը հրաժարվում է կանանց
նկատմամաբ բռնությունների հարցով հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին:
Այս մասին ասվում է Amnesty International-ի զեկույցում:
«Հայ կանայք
տանջվում են բռնությունից, հոգեբանական ճնշման և սեռական ոտնձգությունների
ենթարկվելով տանը և աշխատավայրում: Դա նրանց դարձնում է խտրականության և հետևաբար
նաև մարդու իրավունքների խախտման օբյեկտ: Ցավոք սրտի, Հայաստանում քչերն են դա
հասկանում: Ընդհակառակը, ընտանիքի պաշտպանությանն ուղղված հայտարարությունները նպաստում
են թաքնված բռնությունների և խախտումների աճմանը»,- ասում է Amnesty International-ի Հայաստանի հարցերով փորձագետ` Լորենս Բրոերսը:
«Ընտանիքի
ամրապնդմանը չի կարելի հասնել կանանց և աղջիկների սեփական արժանապատվության ու
իրավունքների համար պայքարի հաշվին»:
Ըստ Amnesty
International-ի "Լռությունը պատիվ չի բերում. ընտանեկան և սեքսուալ
բռնությունը Հայաստանի կանանց նկատմամբ" վերնագրով զեկույցը նվիրված է կանանց
նկատմամբ բռնությունների բոլոր տեսակներին, այդ թվում` ընտանեկան և սեքսուալ
բռնությանը, ինչպես նաև աշխատավայրում սեռական ոտնձգություններին: Դրանում ներկայացված են պատճառները, թե ինչու
հաճախ հանցագործությունները չեն գրանցվում , իսկ մեղավորները` պատժվում:
"Կինը բրդի
նման է: Ոքան նրան ծեծում ես, այնքան փափուկ է դառնում" հայկական ասացվածքը
արտացոլում է հասարակությա մեջ արմատավորված ընտանեկան բռնությունը, ինչը հանդիսանում
է ամենամեծ խնդիրներից մեկը, որի հետ առնչվում են հայ կանայք: Այդ խնդիրների թվին է գումարվում նաև բռնաբարության
զոհերի նկատմամբ համընդհանուր ատելությունը, ոստիկանության մոտ ընտանեկան
բռնությունների դեպքերի բացահայտման ու հետաքննման ցանկության բացակայությունը,
ինչը նպաստում է դրանց տարածմանը: Իսկ
բռնություններից տուժածների համար գոյություն չունեն ապաստարաններ ,և նրանց ոչ ք
չի օգնում:
Կանայք Amnesty
International-ի ներկայացուցիչներին պատմել են այն մասին, թե ինչպես են
ամուսինները և մյուս հարազատները ծեծում իրենց, ինչպես են սահմանափակում իրենց
ազատությունը թույլ չտալով հանդիպել ծնողների և ընկերուհիների հետ, բռնաբարում են
ու վիրավորում, և թե որքան անօգնական են նրանք զգում իրենց:
45-ամյա Գ.Մ.-ն
կուրացել է, երկար տարիներ բռնության ենթարկվելու արդյունքում: "Ինձ ծեծում
էին ով ցանկանար: Եթե տանը որևէ բան այնպես չէր, ինձ էին մեղադրում: Նրանք միասին
հարձակվում էին իմ վրա ու ծեծում": Մեկ ուրիշ կին` Գ.Լ.-ն անօգուտ փորձում էր
դուրս պրծնել բռնության ճիրաններից: "Ես բազմիցս ցանկացել եմ հեռանալ, սակայն ոչ մի տեղ չունեմ գնալու համար: Ես
ունեմ երկու փոքրիկ երեխա, և եթե հեռանամ, նա թույլ չի տա, որ վերադառնամ: Ես
ցանկանում եմ ամուսնալուծվել,իսկ ամուսինս` ոչ":
Հայաստանի
կառավարությունը հնարավորություն չի տալիս կանանց խզել բռնության վրա հիմնված
հարաբերությունները, հրաժարվելով մշակել մի մեխանիզմ, որը կամ հենց սկզբից ի
վիճակի լինի պաշտպանել կնոջը ընտանեկան բռնությունից, կամ հետագայում օգնի նրանց `
տրամադրելով բնակության վայր և աշխատանք:
"Խնդրի նկատմամբ վերաբերմունքում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Եվ
դրանք պետք է իրականացվեն ոչ միայն արդարադատության ոլորտում, այլ նաև լայն հասարակության մեջ, որպեսզի հնարավոր լինի
հաղթահարել ճնշումը, որին ենթարկվում են ընտանեկան և սեռական բռնության ենթարկվող
կանայք, իրավապահ մարմիններին չդիմելու
համար",-ասում է Լորենս Բրոերսը:
Amnesty International-ը Հայաստանի
իշխանություններին կոչ է անում պայքարել կանանց դեմ իրականացվող բռնությունների
դեմ, օրեսնդրական, ինստիտուցիոնալ և կրթական միջոցներով և մասնավորապես.
- Օրեսնդրորեն
ընդունել ընտանեկան բռնությունը՝ որպես քրեական
հանցագործություն։
- Կիրառել
միջգերատեսչական մոտեցում`միավորելով իրավապահ մարմիններին, բուժաշխատողներին,
արդարադատությանը, ինչպես նաև ապաստարանները, ճգնաժամային
կենտրոնները և հասարակական կազմակերպությունները։
- Հասարակության
շրջանում անցկացնել տեղեկատվական աշխատանքներ, որպեսզի կանանց նկատմամբ
բռնությունը սկսի ընկալվել որպես քրեական հանցագործություն և մարդու
իրավունքների խախտում։
Կանանց նկատմամբ
բռնությունը համաշխարհային խնդիր է, որը այս կամ այն կերպ վերաբերում է աշխարհում ապրող յուրաքանչյուր երրորդ կնոջը:
«Լռությունը
պատիվ չի բերում. պայքար Հայաստանում ընտանեկան բռնության դեմ» խորագրով զեկույցը մտնում է Amnesty International-ի զեկույցների ցանկի
մեջ, որոնք կազմակերպությունը հրապարակել է 2004թ մարտին
սկսված «Կանգնեցնենք
կանանց նկատմամբ բռնությունը» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ստիպել ազգային կառավարություններին` իրականցնել իրենց միջազգային
պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, որոնք կապված են կանանց և աղջիկների նկատմամբ
խտրականության դեմ պայքարի հետ:
Amnesty International-ը զբաղվբում է կանանց
նկատմամբ բռնությունների
բացահայտմամբ,
սկսած ԱՄՆ-ից, Ֆրանսիաից, Իսպանիայից մինչև Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա
և Թուրիքա:
Աղբյուրը՝ Amnesty Interational
Comments
Post a Comment