Skip to main content

Ֆեմինիզմը բոլորի համար է․ մեջբերումներ Բել Հուքսից

Շատ մարդիկ չեն կարողացել բավարար չափով մոտենալ ֆոմինիզմին և այն ինչ նրանց հասել է, դա ուրիշների կողմից ձևակերպումներն ու հայացքներն են, դրա պատճառով նրանք մտածում են, որ ֆեմինիզմը մի խումբ զայրացած կանայք են ովքեր ցանկանում են տղամարդու նման լինել։ 

Նրանք նույնիսկ չեն էլ մտածում, որ ֆեմինիզմը դա կանանց հավասար իրավունքներ ունենալու մասին է։ Նրանք մտածում են, որ ֆեմինիստները ատում են տղամարդկանց և միշտ կատաղած են։ Եթե մենք հնարավորություն ունենանք սահմանել թե ինչ է ֆեմինիզմը ապա այդ դեպքում կշեշտվի, որ ֆեմինիզմը սեքսիզմին,  սեքսիստ ճնշմանը և շահագործմանը վերջ դնելու համար շարժում է, ինչը պարզ կերպով ընդգծում է, որ ֆեմինիզմը տղամարդկանց ատելու մասին չէ։ 

Այն պարզ կերպով մատնանշում է, որ խնդիրը սեքսիզմն է՝ ոչ թե տղամարդիկ։ Եվ դա օգնում է մտապահել, որ կանայք և տղամարդիկ ծնված օրվանից սոցիալիզացիայի են ենթարկվում ընդունելով սեքսիստ մտքերը և պահվածքը։ 

Հայրիշխանությանը վերջ դնելու համար, ի դեպ հայրիշխանություն տերմինը ինստիտուցիոնալիզացված սեքսիզմին անվանելու մեկ այլ ձև է, մենք պետք է դադարենք սեքսիստ մտքեր մտածել ու սեքսիստ վարքագիծ դրսևորել և այն փոխարինենք ֆեմինիստական գաղափարներով և գործողություններով։ 

Տղամարդիկ որպես սեռային խումբ օգուտ են քաղում հայրիշխանությունից և նրանք ներկայումս դրանից լիակատար կերպով օգտվում են։ Հիմնականում նրանք օգտվում են այն ենթադրությունից իբր տղամարդիկ վերադաս են կանանց և այդ պատճառով իրավունք ունեն նրանց իշխելու։

Պատկերացրեք, որ ապրում եք մի աշխարհում, որտեղ չկա տղամարդկանց իշխանություն, որտեղ կանայք և տղամարդիկ ոչ թե հավասարի նման կամ բացարձակապես հավասար են, այլ տիրում է էթիկան և փոխգործակցությության փոխադարձ տեսլականը։

 Ֆեմինիստ հեղափոխությունը միայնակ նման աշխարհ չի կարող ձևավորել․ մենք պետք է վերջ դնենք ռասիզմին, դասակարգային էլիտիզմին և իմպերիալիզմին։ Այնուամենայնիվ, լիվին ապավինելով ֆեմինիզմին, մենք կարող ենք փոխել մեր կյանքը, ապրել ներդաշնակ կյանքով և արդարության մեջ, քանի որ ֆեմինիզմը բոլորի համար է։ 

Մեջբերումներ Բել Հուքսի ֆեմինիզմը բոլորի համար է 2005 թվականի գրքից։ 

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...