Աղջկան մեծացնելը հեշտ գործ չէ: Առաջին հերթին նրանք խելացի են: Երկրորդ հերթին, //դա կհաստատեն այն
ծնողները, ովքեր մեծացրել են և' աղջիկ
երեխաների և' տղա//, աղջկան, ի տարբերություն տղայի, շատ դժվար է որևէ բանում
խաբել կամ շեղել նրա ուշադրությունը:
Եվ վերջապես, շատ հավանական է, որ դուք կարծում եք թե աշխարհում կան բաներ,
որ նա պետք է անի կամ չանի, ելնելով միայն այն հանգամանքից, որ նա աղջիկ է:
Այսինքն`
դուք ձեր սիրելի աղջկան չեք վերաբերում որպես պարզապես մարդու: Եվ ոչ թե որովհետև
դուք վատ ծնող եք, այլ, քանի որ ձեզ դաստիարակել են նույն կերպ:

Աղջկան
հնարավոր չէ մեծացնել ավտոմատ կերպով: Պետք է ուշադիր լինեք, թե ինչ եք ասում նրան և ինչ եք անում: Եվ այդ
ժամանակ դուք կունենաք աղջիկ, որը երբեք չի մտածի, թե ինքն ինչ որ բան չի կարող
անել, որևէ բանի արժանի չէ կամ իրավունք չունի անել, որովեհետև ինքը տղա չէ:
Ի՞նչ է պետք ասել աղջկան
1. Որ նա ինչ որ բանում լավագույնն է
Դա
երեխային ասելը ընդհանրապես վնասակար չէ նրա համար, անկախ նրա սեռից: Սակայն այն
ծնողները, որ դաստիարակում են ոչ թե աղջիկ այլ «Աղջիկ», հաճախ ունենում
են դժվարություններ, երբ նրանց աղջիկը զբաղվում է զուտ տղայական զբաղմունքով:

Շատ
հաճախ ծնողները մռտածում են, որ խրախուսել պետք է միայն կանացի զբաղմունքների
համար: Եթե օրինակ աղջիկը ինչ որ բան թխի կամ տունը մաքրի, այդ դեպքում դուք չեք
հապաղի նրան գովել:
Իսկ եթե նա փորձի օրինակ ինչ որ բան վերանորոգել, դուք անմիջապես կվերցնեք նրա ձեռքից
պտուտակը, քանի որ «թող, կվնասվես» կամ «դա աղջիկների համար
չէ»: Ուրախանալ պետք է աղջկա բոլոր ձեռքբերումների համար և ոչ թե առանձնացնել միայն «կանացի»-ները:
Ձեր
աղջիկը պետք է շատ փոքր հասակից իմանա, որ զբաղմունքները չեն լինում կանացի և
տղամարդու: Եվ այդ ժամանակ նա գուցե հասկանա, որ կարող է անտարբեր չանցնել
հրթիռաշինության խմբակի հայտարարության կողքով, քանի որ դա նախատեսված է միայն
տղաների համար:
Գուցե
հենց ձեր աղջիկը ունի պոտենցիալ` դառնալու աստղաֆիզիկոս: Դա է պատճառը, որ այժմ ամբողջ աշխարհում հարցնում են բոլոր իրավական պայմանները կան կանանց ներգրավվման համար, սակայն կանայք չեն ցանկանում ներգրավվել, դա այն պատճառով է, որ նրանց այնպես են մեծացրել, որ նույնսիկ չեն էլ մտածում դառնալու բեռնափոխադրող, բանվոր, ճարտարապետ, ֆիզիկոս, տիեզերագնաց և այլ մասնագիտությունների տեր, որոնք համարվում են ոչ կանացի:
2. Ասեք նրան, որ նա խիզախ է ու անվախ
Մշակույթի մեջ ընդունված չէ ոչ միայն խրաուսել աղջիկների սերը դեպը տղայական
զբաղմունքները, այլ նաև տղայական հատկանիշները: Ընդ որում, եթե աղջիկը որևէ մեկին
պաշտպանել է, կամ արել է ինչ որ խիզախ
քայլ, կամ նույնիսկ սպանել է համակարգչային խաղերի բոլոր հրեշներին, նրան պետք է
խրախուսել:
Աղջկան
պետք է խրախուսել ընդհանրապես ցանկացած լավ արարքի համար, ոչ թե միայն «կանացի»: Հակառակ դեպքում նա կմեծանա այն մտքով, որ իր ուղղամտությունն
ու անվախությունը, կամ կարևոր որոշում ընդունելու և այն իրագործելու ուժը վատ
բաներ են: Իսկ քանի որ դրանք վատ են, ուրեմն պետք է թաքցնել և փորձել երբեք
չօգտվել դրանցից: Իսկ դուք չե՞ք ուզում, որ ձեր երեխան լավ մարդ մեծանա և հասարակության լիիրավ անդամ դառնա:

3.
Որ նա չպետք է թուլանա տղաների առաջ
Դուք
շատ կզարմանաք, երբ տեսնեք թե որքան շուտ ձեր աղջիկը կկանգնի մի իրավիճակի առաջ,
երբ տղաները կդադարեն իր հետ ընկերություն անել, եթե նա ինչ որ բանում գերազանցի
նրանց: Երեխաները վազո՞ւմ են: Շախմա՞տ են խաղում: Պաղպաղա՞կ են ուտում մրցելով: Հետեևեք
այդ ընթացքին:

Աղջկան
պետք է բացատրել, որ եթե տղային դուր գալու համար նա պետք է ձևանա ավելի հիմար ու
թույլ, ուրեմն այդ տղան իրեն արժանի չէ:

Ի՞նչ
չի կարելի ասել աղջկան ոչ մի դեպքում
Այստեղ
արդեն ամեն ինչ շատ պարզ է: Կա ընդամենը մի արտահայտություն, որը աղջիկը չպետք է
ձեզանից լսի երբեք: Իսկ եթե դուք արդեն այն օգտագործել եք, ուրեմն դադարեք դա
անել: Դա «Ախր դու աղջիկ ես» արտահայտությունն է:
Օրինակ. «Ինչպե՞ս կարող ես դու կռվել:
Դու ախր աղջիկ ես»
Ո՞նց թե՝ ո՞նց: Տղան նեղացնում էր
և պետք էր նրան դաս տալ: Հենց էդպես:
Կռվելն ընդհանրապես լավ չէ և պետք է կոնֆլիկտները լուծել խոսքերով: Սակայն ընդունեք
որ եթե նա տղա լիներ, որը պաշտպանել էր թույլ մեկին, դուք նրան կգովեիք ու կհպարտանայիք
նրանով:
Եվ այստեղ էլ պետք է գովել ու հպարտանալ: Եվ
նույնիսկ կոշտ խոսել, եթե դուք կտրականապես դեմ եք կռվելուն: Բայց ոչ որովհետև նա
աղջիկ է, այլ միայն այն պատճառով, որ կռվելն ընդհնրապես լավ չէ:

Դուք
նայում եք նրան. ոտքերը քերծված են, կոշիկները ճղված: Նա խելացի է, գեղեցիկ,
ուրախ, անվախ: Նա դեռ այն տարիքում չէ, որ ձեզ լիովին հասկանա և դրա համար համարում
է, որ դուք աշխարհի ամենախելացի ծնողն եք:
Այն
թե ինչպես դուք կվերբեվեք հիմա ձեր աղջկա հետ, որոշելու է, թե ինչպիսի մարդ նա
կմեծանա: Սիրե՛ք նրան: Ձեր արքայադստերը: Եվ սիրեք նաև ձեր փոքրիկ խուլիգանին: Մի
կոտրեք նրան: Դուք կարծես թե չեք հասկանում, թե որքան է ձեր բախտը բերել, որ աղջիկ եք ունեցել:
թարգմանված է ռուսերենից, աղբյուր՝ gazeta.ru
լուսանկարները՝ Kate Parker
Comments
Post a Comment