Skip to main content

Պան Գի Մունը կոչ է արել պայքարել ընտանիքում կանանց և տղամարդկանց հավասարության հասնելու համար


Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Գի Մունը կոչ է արել պայքարել սոցիալ-իրավական նորմերի փոփոխության համար, որոնք թույլ են տալիս տղամարդկանց գերիշխել կանանց վրա, խրախուսում են խտրականությունը և խանգարում բռնությունն արմատախիլ անելու գործին:

Պան Գի Մունը նշել է, որ ներկա դրությամբ ՄԱԿ-ում  ընթանում են աշխատանքներ` մշակելու կայուն զարգացման   ծրագիր,  որն աշխարհի բոլոր մարդկանց թույլ կտա ունենալ արժանավայել կյանք: Նա ընդգծել է, որ այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է միահամուռ կերպով պայքարել հասարակության մեջ և ընտանիքում կանանց ու երեխաների իրավունքների համար:

Այս տարի ընտանիքի միջազգային օրը անցավ «Տղամարդկանց պատասխանատվություն» թեմայով:   ՄԱԿ-ի ղեկավարի խոսքերով, այս թեման կոչ էր անում ընդգծել ժամանակակից ընտանիքներում տղամարդկանց և կանանց հավասարությունը և երեխաների իրավունքները:

 «Ողջ աշխարհում աճում է կանանց թիվը, ում հավասար են համարում ընտանիքում կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ: Դա նպխաստու, է ընտանիքներում  երեխաների բազմակողմանի և հարմոնիկ զագացմանը», ասել է Պան Գի Մունը:

Նա նշել է, որ միաժամանակ շատ երկրներում 
կանանց նկատմամաբ խտրականությունը և երեխաների իրավունքների անտեսումը սահմանված են օրենքով, իսկ հասարակության մեջ արմատացած սոցիալական նորմերը շատ հաճախ ացվելի են խրապուսում խտրականության վրա հիմնված ավանդույթներն ու սովորույթները:

ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ խտրականությունը և քամահրական վերաբերմունքը բերում են բռնության և սահմանափակում   կանանց և երեխաների կրթություն ստանալու իրավունքը:


«Արդար սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են արդար  իրավական հիմքեր և սոցիալական նորմեր, որոնք կպաշտպանեն կանանց և երեխաների իրավունքները». հայտարարել է Պան Գի Մունը: 

Նա բոլորին կոչ է արել պայքարել ժամանակակից ընտանիքներում հավասարության համար:

 Աղբյուրը՝ UN.org
 

Comments