Skip to main content

Վրաստանում պաշտպանության նախարարի պաշտոնում կին է նշանակվել

Վրաստանում պաշտպանության նախարար է նշանակվել Թինաթին Խիդաշելին: Նա այդ պաշտոնում նշանակված առաջին կինն է Վրաստանում:

Խիդաշելիի նշանակումը վրացական լրատվամիջոցներն արդեն երկրի գլխավոր սենսացիան են որակել: Սովորության համաձայն հատուկ   շեշտադրվում է այն փաստը, որ  Թինաթին Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կինն է:

Հայտնի է, որ ամուսինները Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են:  Ավելի վաղ Խիդաշելին հասարակական մի շարք կազմակերպությունների հիմնադիր է եղել, այդ թվում՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի:

Հիշեցնենք, որ  աշխարհում միայն 15 կին է զբաղեցնում պաշտպանության նախարարի պաշտոնը: Վրաստանում տեղի ունեցած նշանակումից հետո արդեն 16  են…

Անցյալ տարվա սկզբին  այս լուսանկարը ցնցեց ինտերնետը: Լուսանկարում եվրոպական հինգ երկրների` Ալբանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներն են ՆԱՏՈ-ի համաժողովներից մեկում:

 Առանձնակի հիացմունք և զարմանք էր հարուցել այն, որ նրանք բոլորը կին են: Սակայն քչերին էր հայտնի, որ նրանցից մեկը բազմազավակ մայր  է: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը յոթ երեխայի մայր է:  

Նրանք համեմատաբար վերջերս են նշանակվել և, դատելով մամուլի հրապարակումներից, տղամարդկանցից պակաս չեն քննադատության ենթարկվում և ոչ միշտ են համապատասխանում «աղավնու» կերպարին:

Աղբյուրը՝ WomenNet.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...