Skip to main content

Կաննում լեսբուհիների մասին ֆիլմի ցուցադրությանը թույլ չեն տվել ներկա գտնվել տափակ կոշիկներ հագած կանանց

Կաննի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող "Քերոլ" ֆիլմի ցուցարդության ժամանակ, մի քանի կանանց ովքեր ներկայացել էին տափակ կոշիկներով, թույլ չեն տվել  ներս մտնել: Այս մասին հայտնում  է ScreenDaily-ն: 

Նշվում է, որ հյուրերը, ում տարիքը անցնում էր 50 տարեկանը, բարձրակրունկ կոշիկներ հագնելու հնավարություն չէին ունեցել առողջական  խնդիրների պատճառով:

Պաբերականի տվյալներով, փառատոնի աշխատակազմը հայտարարել է, որ կանայք կարող են ներս մտնել միայն այն դեպքում, եթե հագնեն բարձրակրունկ կոշիկներ: Հաղորդման մեջ սակայն չի ասվում, արդյո՞ք կանայք նշել են, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող կրել նման կոշիկներ:

 Դեպքին անդրադարձել է նաև ռեժիսյոր Ազիֆ Կապադիան: Նա հայտարարել է, որ ոչ համապատասխան կոշիկ կրելու պատճառով, փառատոնի կազմակերպիչները իր կնոջը թույլ չեն տվել ներկա գտնվել "Էմի" ֆիլմի ցուցադրությանը: 

Կաննի կինոփառատոնի ներկայացուցիչները հրաժարվել են դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ անել: Սակայն նրանք հաստատել են, որ կանոնների համաձայն, ցուցադրություններին կանայք կարող են ներկա գտնվել միայն բարձրակրունկ կոշիկներով:

"Քերոլ" ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների Նյու Յորքում: Ֆիլմում նկարագրվում են երիտասարդ վաճառողուհի Թերեզայի //Ռունի Մարա// և մի ամուսնացած կնոջ` Քերոլի //Կեյթ Բլանշեթ// հարաբերությունները: Ֆիլմը  նկարահանվել է  Պատրիցիա Հայսմիթի "Աղի գինը" վեպի հիման վրա: Վեպը հրատարակվել է 1952 թվականին:


Կաննի 68-րդ կինոփառատոնը բացվեց մայիսի 13-ին և կտևի մինչև մայիսի 24-ը: Փառատոնի հիմնական ծրագրում ներկայացված են 17 ֆիլմեր: Եվս  տասնչորսը ներկայացված են "Հատուկ հայացք" ծրագրում:
Աղբյուրը՝ lenta.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...