Skip to main content

Զրույց «Հանրա(պետության) մեջ և միջև» գրքի շնորհանդեսի ժամանակ

- Ներսում դեռ խոսու՞մ են։ Չգիտեք, ե՞րբ կավարտեն։ Ես ոչինչ չեմ հասկանում։
Արմինան Օդեսայից է։ «Հանրա(պետության) մեջ և միջև» գրքի շնորհանդեսին նրան բերել է լուսանկարիչ քույրը։
- Ես չորրորդ անգամն եմ Երևանում։ Այս անգամ որոշել եմ տեսնել ձեր ուրիշ կողմերը, այլ ոչ միայն բարեկամներիս ու ռեստորանները։ Կասկադի ժամանակակից արվեստի թանգարանում էլ եմ եղել, բայց այսօրվա պես մարդկանց առաջին անգամ եմ հանդիպում։
- Ինչպիսի՞ մարդկանց։
- Չպճնված աղջիկների և ինքնավստահ կանանց, օրինակ։ Ովքե՞ր են, ճանաչո՞ւմ եք իրանց։
- «Տարօրինակելով Երևանը» արվեստագետների, գրողների, քննադատների խումբ է։ Ներկայացնում են վերջին շրջանի իրենց աշխատանքները, որոնք ամփոփվել են երկլեզու կատալոգով։ Իսկ տպագրելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Տիգրան Մեծ» տպարանը, օրինակ, կասեցրել է համագործակցությունը «Ծծիր պուցս» գործի իլուստրացիայի պատճառով։ Դա քաղաքի տարբեր մասերում պատկերված գրաֆիտի է, որի ֆոնին «Մայր Հայաստանն է» առանց ձեռքի թրի։
- Տեսել եմ այդ արձանը, ասում են՝ Ստալինի փոխարեն են կանգնեցրել։
- Չեն խաբել։ Իսկ տպարանում, որի ղեկավարը, ի միջի այլոց, պատգամավոր է, այդ գրաֆիտին «հայհոյանք» են համարել։ Բայց միևնույն ժամանակ նշել են, որ եթե «ծծելը» առնանդամին վերաբերվեր, ապա գիրքը լույս կտեսներ։
- Փաստորեն, ֆեմինիստներ են։
- Կարծում եմ՝ իրենք դեմ չեն լինի նման որակմանը։
- Չեմ սիրում ֆեմինիզմը։ Կամ էլ չեմ հասկանում։
- Դրանով մի քիչ նմանվում եք «դեդովշչինան» սիրող և սպայակազմի հանցագործությունները արդարացնող զինվորի։
- Իսկ դուք ո՞վ եք։
- Լրագրող եմ։
- Հարմար դիրք է։
- Կրթությամբ, երևի թե, սպա եմ, գիտակցված ընտրությամբ՝ զինվոր։ Չկարծեք, թե փորձում եմ պաշտպանել ֆեմինիստներին՝ նրանք դրա կարիքը չունեն։
- Իսկ դու՞ք ունեք։
- Ես գործում եմ հասարակական քննադատական տիրույթում, իսկ դա նշանակում է, որ ունեմ։ Հայաստանում անընդհատ խոսում են պայքարի մասին՝ իշխանության դեմ, թուրքերի դեմ, կաշառակերության դեմ, աղքատության, ռեժիմի, ռուսների, արևմուտքի, տգիտության, դավաճանների և այլն։ Խոսում են բոլորը՝ անկախ իրենց նպատակներից, եկամուտների չափից, կուսակցական պատկանելիությունից։ Ֆեմինիզմն ինձ համար այն մշակութա-քաղաքական դիտակետն է, որտեղ քննադատությունը և պայքարը օժտվում են կիրառականությամբ, արդարությամբ, ապաիերարխիկ ունիվերսալությամբ, բռնության ավանդույթի բացառմամբ, համամարդկային զարգացման տրամաբանությամբ։ Մի խոսքով՝ դա միակ բանակն է, որտեղ ես կզինվորագրվեի իմ ցանկությամբ։ Փորձեք նայել մեր իշխանությանը կամ ընդդիմադիր հարթակին, կամ նույնիսկ ուկրաինական ճգնաժամին այդ դիտակետից։
տեքստը՝ Յուրի Մ․
Աղբյուրը՝ epress.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...