Skip to main content

Պահպանողական Աֆղանստանում դեռահաս աղջիկները սքեյթբորդ են քշում

Աֆղանստանի Մազար Է Շարիֆ քաղաքում սոցիալական խնդիրներ ունեցող և անտուն երեխաների համար բացվել է «Սկեյթիստան» կոչվող խաղահրապարակը, որը ավելի քան 800 դեռահասների սիրելի վայրն է դարձել:

Վերջին 11 տարիներում 21 000-ից ավելի մարդկանց զոհ տված և պատերազմների կողմից քայքայված երկրում առաջին անգամ երեխաները խաղալու և զվարճանալու համար տարածք ունեն։

Բարեգործական նախագիծը ոչ միայն առաջարկում է ապահով տարածք այլ նաև հնարավորություն է տալիս աղջիկ դեռահասներին իրականացնելու իրենց երազանքը՝ քշել սքեյթբորդ և սովորեցնել ուրիշ երեխաներին։

Կազմակերպվել է նաև բարեգործական դրամահավաք, երեխաների համար տետրեր և այլ գրենական պիտույքներ գնելու և կրթություն ստանալու համար, ինչպես նաև  «Սկեյթիստանում» սքեյթբորդի դասերին մասնակցելու համար։

Պահպանողական իսլամիստների կողմից ճնշվող կանայք և աղջիկները մեծ դժվարություն ունեն հասարակության մեջ իրենց տեղը գտնելու հարցում, առավել ևս պատերազմական գոտում, դրա համար բարեգործական նախագծի կազմակերպիչները հույս են հայտնել, որ կօգնեն երեխաներին կառուցելու իրենց ապագան։

16-ամյա Հանիֆան ասել է, որ 2010-ից այցելում է բարեգործական նախագծի խաղահրապարակները և վստահ է, որ գերազանց սքեյթբորդ է վարում և սովորեցնում է նաև ուրիշներին։ 

skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-19skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-4skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-3skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-10skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-5skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-7skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-1skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-6skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-8skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-9skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-25skateistan-skateboarding-girls-afghanistan-jessica-fulford-dobson-2


Աղբյուր՝ ԹԵՐԹ.am

Comments