Skip to main content

Ի՞նչ բառեր ընտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին արտահայտվելիս

Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև սփոփելու մեծ ուժ ունեն: Լրագրողը պետք է իմանա թե, այն խմբի անդամները, ում մասին գրում է, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն: Հաճախ հաշմանդամություն ուենցող անձանց մասին գրելիս լրագրողն օգտագործում է բժշկական բառեզրեր՝ վերցնելով դրանք մարդու հիվանդության պատմությունից, որոնք սակայն ոչինչ չեն ասում նրա դժվարության կամ խնդրի մասին, այլ միայն ավելորդ կարծրատիպ են ստեղծում անձի նկատմամբ` ներկայացնելով որպես հիվանդ ու անկարող մարդու: 

Նման բացասական օրինակներ են՝ անկարող, դեբիլ, ոչ նորմալ, ֆիզիկական դեֆեկտ, անվասայլակին գամված, տառապում է ցերեբրալ պարալիչից, պոլիոմիելիթի զոհ, հիվանդ, թուլամիտ երեխա և այլն։ Դրամատիկ երանգներ են ստեղծում «դառը ճակատագիր» կամ «ողբերգական պատահարի բերումով հաշմանդամ դարձած» արտահայտությունները: ԶԼՄ-ներում մեծ տարածում ունի «զոհ» բառը, որը բացի անօգնական, խեղճուկրակ, անզոր մարդու հիշեցնելուց` ստեղծում է ողբերգական պատկեր:

Սխալ տարբերակներ
  • թերարժեք կամ անկարող  
  • սահմանափակ հնարավորություններով  
  • նա աուտիկ է  
  • դաուն է  
  • նա գաճաճ է  
  • նա գամված է սայլակին  
  • նա թերզարգացած է  
  • բնածին դեֆեկտ ունի
  • նա հատուկ խնամքի կարիք ունի
  • նա խուլուհամր է  
  • տառապում է ուղեղային կաթվածով


Նախընտրելի տարբերակներ 

  • Հաշմանդամություն ունեցող մարդիկ 
  • մտավոր խնդիր ունի 
  • նա աուտիզմ ունի 
  • Դաունի համախտանիշ ունի 
  • սովորելու դժվարություններ ունի 
  • նա սայլակ է օգտագործում 
  • շփվում է աչքերով սարքերի օգնությամբ և այլն
  • նա չի լսում կամ խուլ է  
  • տեսության խնդիր ունի 


Կարևոր է հիշել `  «հաշմանդամ» բառը չի կարելի օգտագործել որպես գոյական,  բառը չի կարելի օգտագործել բացասական իմաստով,  «հաշմանդամություն ունեցող անձ»-ի հակառակ իմաստը «նորմալ», «առողջ» կամ «լիարժեք» բառերը չեն, այլ` ոչ հաշմանդամ կամ հաշմանդամություն չունեցող: 


Աղբյուր՝ Disability Info

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...