Skip to main content

Մանկահասակ աղջիկների ամուսնությունները վտանգում են սոցիալական զարգացումը


Այսպիսով, չնայած  կիրառված բռնության կասկածանքներին ու բողոքներին, Գրոզնի քաղաքում  Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անմիջական  աջակցությամբ կայացավ 17- ամյա Լուիզա Գոյլաբիևայի և  Նոժայ Յուրթայի շրջանային ոստիկանության ղեկավար ՝ 46 կամ 57- ամյա Նաժուդ Գուչիգովի հասրանիքը:

 Այս կապակցությամբ բոլոր հրապարակային  հայտարարությունները, ներառյալ  երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովի հայտարարությունը, հիմնված էին այն կոչերի վրա, որ կարիք չկա "ներխուժել ուրիշի անձնական կյանք":

ՄԱԿ-ի ենթակայությամբ գործող UNICEF կազմակերպությունը պարբերաբար հավաքագրում է անչափահասների ամուսնությունների վերաբերյալ վիճակարգրական տվյալներ:  

2014թվի  տվյալների համաձայն, ներկայումս երկիր մոլորակի վրա ապրող կանանց մոտավորապես 700 միլիոնը ամուսնացել են մինչև 18 տարեկանը, իսկ  250 միլիոնը ` մինչև 15տարեկան հասակը: Կազմակերպության տվյալներով, առկա դրությամբ 15-19 տարեկան յուրաքանչյուր վեցերորդ աղջիկը կամ փաստացի ամուսնացած է կամ ապրում է քաղաքացիական ամուսնությամբ:

 Նման ամուսնությունները ,որոնք մեծամասամբ վերաբերվում են  մանկահասակ աղջիկների ամուսնություններին , համարվում են երեխաների իրավունքների կոպիտ խախտում: Առաջին հերթին այն պատճառով, որ վաղ հասակում ամուսնությունը աղջկան փաստացիորեն զրկում է  կրթություն ստանալու հնարավորությունից: 

Բացի  այդ, վաղ ծննդաբերությունները վտանգավոր են անչափահաս աղջիկների  առողջության համար: Առողջապահության  Համաշխարհային Կազմակերպության տվյալների համաձայն , անհաջող ծննդաբերությունը համարվում է  աշխարհում 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառներից մեկը:  

 Սովորաբար այս խնդիրը արծարծվում է "Մանկական, վաղ և պարտադրված ամուսնություններ" ենթատեքստում, քանի որ անհնար է բաժանել խնդրի  մի կողմը մյուսից: Աշխարհի որոշ երկրներում, մասնավորապես` Հարավային Աֆրիկայում,  Սահարա անապատից դեպի հարավ գտնվող շրջաններում, աղջիկների վաղ ամուսնությունը մասնագետները  գնահատում  են որպես շրջանի սոցիալական զարգացման վրա ազդող գործոն: 

Մասնավորապես, դա վերաբերում է բնակչության կրթվածության զարգացման մակարդակի և սոցիալ-տնտեսական հնարավորություններին: Բացի այդ, նման դեպքերում ակնհայտ է ամուսնության պարտադրված լինելը:

Նման ամուսնությունների դեմ պայքարը շատ հազվադեպ է իրականացվում բացառապես իշխանությունների միջոցով: Ինչպես   ցանկացած այլ ակտիվ պայքար, որը վերաբերում է հասարակության պատկերացումներին  ինչն է կարելի և կամ ինչը` ոչ, այս պայքարը նույնպես  կարիք ունի փոփոխությունների համար պայքարելու պատրաստ  մարդկանց մասնակցության: Ամբողջ աշխարհում  պարտադիր ամուսնությունների կանխարգելման և բռնությունների զոհերին  օգնություն ցուցաբերելու հարցում մեծ դերակատարություն ունեն ֆեմինիստական և իրավապաշտպան կազմակերպությունները: 

Մասնավորապես,  2011 թվականից ՄԱԿ-ի աջակցությամբ  գործում է Girls Not Brides /Աղջիկները հարսնացու չեն/ լայնամասշտաբ ծրագիրը և ավագների ոչ ֆորմալ կազմակերպությունը: // Հեղինակություն վայելող  փորձառու  քաղաքագետների և հասարակական ակտիվիստների ակումբը, որը   հիմնել է Նելսոն Մանդելան ,  նպատակ ունի   կիրառել  սեփական փորձը  հանուն մարդկութան//:

 Ներկայումս  Girls Not Brides ծրագիրը համախմբում է ամբողջ աշխարհում գործող 450 քաղաքացիական կազմակերպություններ: Դրանք իրականացնում են աղջիկների համար նախատեսված հատուկ կրթական և սոցիալական  ծրագրեր, ինչպես նաև պայքարում են, որպեսզի հասարակության մոտ փոխվի մանկական ամուսնությունների նկատմամբ ունեցած  վերաբերմունքը: Շատ հաճախ, այս գործին միանում են նաև հեղինակավոր մարդիկ: Կազմակերպությունների  կայքում կարելի է գտնել "աֆրիկացի առաջնորդների էջեր" բաժինը, որտեղ առաջնորդները պատկերված են ավանդական հագուստներով և  պատմում են այն մասին, թե ինչպես են նրանք  օգնում պայքարել իրենց ցեղում առկա նման սովորույթների դեմ:


UNICEF-ի աջակցությամբ իրականացված ծրագրերից մեկի ժամանակ, Բանգլադեշում մանկական ամուսնությունների դեմ պայքարի համար հիմնվում է անչափահաս աղջիկների միություն: Այստեղ աղջիկները  մասնագետների կողմից ստանում են համապատասխան խորհրդատվություն` իրենց իրավունքների, նախնական գիտելիքներ` բժշկական խնդիրների վերաբերյալ և միջոցներ` ձեռարվեստի տարբեր խմբակներ հիմնելու համար: Նման միությանը  շատ հաճախ դիմում են աղջիկներ, որոնց ցանկանում են բռնի կերպով ամուսնացնել: Այս ակտիվիստուհիների ուժը կայանում է  նրանում, որ քաղաքացիական իշխանությունները լսելով նրանց, համոզվում ու  համակարծիք են լինում, որ վաղ ամուսնությունները այն արժեքները չեն, որով երկիրը պետք է հպարտանա:

 Տարբեր երկրներում անչափահասների ամուսնությունների հետ կապված խնդիրներին հետևում է Human Rights Watch կազմակերպությունը: Կազմակերպությունը պարբերաբար հրապարակում  է զեկույցներ այն մասին, թե ինչ վիճակում է  տարբեր երկրներում անչափահասների ամուսնության խնդիրը և ինչ միջոցներ են կիրառվում դրա դեմ պայքարելու համար: 

ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին ուղղված  Երեխաների Իրավունքների Պաշտպանության Կոմիտեի խորհրդով, բռնի ամուսնությունների զոհերի համար պետք է  ստեղծել ապահով ապաստարաններ, որտեղ նրանք կկարողանան  ստանալ համապատասխան օգնություն և ժամանակավոր կացարան:

 Այսինքն ,այսօր վաղ ամուսնությունների դեմ պայքարը ներառված է  ամբողջ աշխարհում գործող իրավապաշտպան կազմակերպությունների հիմնական աշխատանքային ծրագրերում: Դա բխում է այն պատկերացումից, որ կանանց դեմ ընտանիքում իրականացվող բռնությունը, նրանց ստիպելը նվաստացնող ընտրություն կատարել, ֆիզիկական և հոգեբանական ճնշումները մարդու իրավունքների խախտման ամենատարածված տեսակներն են: Եվ հասարակության մեջ մարդու արժանապատվության համար ցանկացած պայքար անհնար է առանց ընտանիքի գործոնը հաշվի  առնելու: Դա այն հիմնակետն է, որի վրա կառուցվում են մշակույթային և սոցիալական կոորդինատները:

Գրոզնիում շաբաթ օրը կայացած "ամուսնությունը" ցույց է տալիս, թե որքան հեշտ կարելի է դուրս մնալ  ժամանակակից քաղաքակրթությունից` միայն պարզապես անչափահասի ամուսնության հասարակական քննարկման միջոցով: 

Դեպքի մասին հայտնի դարձավ "Նովայա գազետա" թերթում հրապարակված Ելենա Միլաշինայի հոդվածից հետո: Թերթը, որի հիմնական ուղղվածություններից մեկը իրավախախտումների վերաբեյալ դեպքերի մասին հետաքննություններն են, ամենաճիշտ հասցեատերն էր նման խնդիրը արծարծելու համար: 

Սակայն թերթը կարող է միայն զգուշացնել: Իսկ ֆեմինիստական, իրավապաշտպան կամ ցանկացած այլ կազմակերպություններ, որոնք կարող էին լսել այս զգուշացումը և քայլեր ձեռնարկել, Չեչնիայում պարզապես գոյություն չունեն /չնայած ընդհանրապես, Ռուսաստանում նման կազմակերպությունների թիվը շատ մեծ չէ/:

 Այն բանից հետո, երբ պարզվեց, որ միակ մարդը, ում այդ հարցով կարելի է  դիմել, Ռամզան Կադիրովն է, ով դեմ չէր այդ ամուսնությանը։ Եվ ինչ որ մեկը պետք է արդարացներ այդ ամուսնությունը: Պարզվեց, որ դա կարելի է անել լոկ  ամենաստորացուցիչ հայտարարությունների և ստերեոտիպային ասացվածքների միջոցով, ինչպես օրինակ ՝ "Սերը տարիք չի հարցնում"/ մեջբերել է Ռամզան Կադիրովը /: 

Երբ երեխաների  իրավապաշտպան Պավել Աստախովը սկսեց քննարկումներ անցկացնել  երկրի տարբեր շրջաններում ապրող 27- ամյա թոռոմած կանանց մասին  և կոչ արեց երկերեսանիություն չանել /զարմանալի հայտարարություն երեխաների իրավապաշտպանի կողմից//, պարզ դարձավ, որ ամուսնությունները անխուսափելի են: Ուրիշ  ի ՞նչ կերպ  կարելի կլիներ պաշտպանել 17- ամյա աղջկա կասկածելի ամուսնությունը ծեր ուժայինի հետ, եթե չդիմեր   միայն  կնատյացությանը վերաբերող ճարտասանական  հնարքներին: 

Նմանաոճ   ճարտասանությունը գոյություն ունի հենց միայն այսպիսի  ամուսնությունները հնարավոր դարձնելու համար:
Այն հարցը, թե ինչու՞ է  Ռուսաստանի երեխաների  իրավապաշտպանը պաշտպանում   անչափահասների ամուսնությունը ֆիզիոլագիական տեսանկյունից, կարելի է  չակերտներց դուրս թողնել : 

Իր բարեկամի երկկնության մասին հիշող մեդիամագնատի հայտարարությունը  և նրա սեփական  ալիքով ցուցադրվող տեսանյութերը, որտեղ հարազատների խիստ հսկողության տակ և նրանց թելադրանքով աղջիկը ասում էր, թե ամեն ինչին համաձայնել է ինքնակամ,   միայն օգնեցին իրականացնել Ռամզան Կադիրովի կողմից կազմակեպված "դարի հարսանիքը":

Ռուսաստանի պետությունը ի դեմս  իրեն գովերգողների , շատ անկեղծ  ու բացահայտ դիրք է գրավել անչափահասների պարտադիր ամուսնությունների հարցում: Այս հարցը, որը օրինակ տարբերվում է սեռական փոքրամասնությունների հարցից, աշխարհում քննարկման  թեմա չէ: 

Վերջինս  բոլորի կողմից ընդունված է որպես հասարակական չարիք, մարդկային դժբախտությունների հիմք, որը պետք է արմատախիլ անել: Իսկ միակ պատճառը  պաշտպանելու համար բռնի ամուսնությունները, պարզվում է դա  շրջանային  ղեկավարի քմահաճույքն է, որով նա  ցանկանում է  ցուցադրել իր իշխանությունը:

Աղբյուր՝ snob.ru


Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...