Skip to main content

Կերակրող մայրերի կրծքերը չպետք է երևան, սակայն դրանք նորմալ է տեսնել գովազդներում

Չիկագոյում (ԱՄՆ) բնակվող լուսանկարիչ Իվետ Իվենսը կերակրող մայրերին լուսանկարել է իրենց փոքրիկների հետ՝ դրանով փառաբանելով տեսարանի մաքրությունը և գեղեցկությունը, գրում է Daily Mail-ը։
Նրա նախագծի նկատմամբ տարատեսակ արձագանքներ են եղել, եղել են կանայք, որոնց աչքերը լցվել են ցուցահանդեսի ժամանակ լուսանկարներին նայելիս։
25-ամյա Իվենսը պատրաստվում է «Կերակրող աստվածուհիները» վերնագրով գիրք հրատարակել, որպեսզի հասարակության մեջ վերանա ամոթը կամ դժկամությունը նման բնական գործողության հանդեպ։

Հետաքրքրական է նկատել, որ եթե մարդկանց չի անհանգստացնում այն, որ սեքսուալացված հետույքներով, կիսաբաց կամ բոլորովին մերկ կրծքերով կանանց կարելի է տեսնել ամսագրերում, գովազդային բազմատեսակ միջոցներում, սակայն եթե այգում նստած մի կին որոշի իր զավակին կերակրել, բոլորը չգիտես ինչու սկսում են անհանգստանալ նրա մերկ կրծքից, պատվից, կամ վերջիվերջո՝ «ամոթ է, դա տանը արա, փակ դռների հետևում»։  

Ի դեպ ամոթի մասին կարող եք մտորել այս հետաքրքրական տեսանյութը դիտելով։ 

Երբ հարցնում ես թե ինչո՞ւմն է խնդիրը շատերն ասում են «ընդունված չէ հանրության մեջ նման բան անել։ Անընդունելի է»։

Իսկ հարց է առաջանում ինչո՞ւ է նորմալ համարվում երբ ինչ որ տղամարդ կարող է հանգիստ գետնանցումում միզել, երբ կանգառում կանգնած երեխային ապտակում է իր ծնողը և բոլորը անտեսում են, ինչու է նորմալ երբ քայլում ես փողոցով և պատահաբար կանգնում ես ինչ որ մեկի թքածի վրա և այս ցուցակը կարող եք շարունակել ինքներդ։ 

Բոլոր վերը նշված օրինակները իսկապես արժանի են քննադատության, որովհետև բոլորն էլ պրոբլեմատիկ բնույթ ունեն, չնայած ամեն մարդ կարող է իրեն դրսևորել ինչպես ուզում է, եթե չի վնասում այլ մարդկանց և բնությանը։ 

Բայց երբ կինը հանում է իր կուրծքը և կերակրում է երեխային այն միանգամից դառնում է անընդունելի, սեքսուալ, ամոթալի և նույնիսկ զզվելի, իսկ ի՞նչն է ավելի բնական քան երեխայի սովը ով կաթ է ուզում մոր կրծքից։ 

Ոչ մի սեքսուալ կամ զզվելի բան չկա երբ մայրը կերակրում է իր երեխային հանրության մեջ, որովհետև դա հասարակության կողմից հորինված վախերն են, ինչը բխում է հայրիշխանությունից և այն մտքից, որ տղամարդիկ ինչ ուզեն կարող են անել իսկ կանանց պետք է սաստել և ղեկավարել իրենց երեխայի կերակրման գործողությունը և ոչ միայն։ 

Հագուստը և տեղեկատվական տեխնոլոգիաները չեն, որ մարդկությանը և հասարակությանը դարձնում են զարգացած և քաղաքակիրթ, այլ հարգանքն ու կառուցողական քննադատությունը հասարակական այնպիսի նորմերի նկատմամբ, որոնք անհանգստացնում են հասարակության անդամներին։ 

Մենք որպես հասարակություն պետք է միասին փոխենք մեր վարքը և կարծիքները, որպեսզի ավելի հանդուրժող և ավելի սիրող լինենք միմյանց նկատմամբ։ 
A mother takes to the streets to show a 'anytime, anywhere' attitudeTheatrical: This lady feeds her child against a snowy backdropPowerful: A tattooed mother feeds her sonA mother breastfeeds in the snowEvery shape and size, every setting: The ladies and their children feature in varying states of undress and defiantly pose outdoors while nursing their youngFlowers in her hair: A proud mother takes to the great outdoors to nurture her child
The photographs claim to show the 'show the real beauty in breastfeeding': Ivens says 'My images show the way each woman feels when she is nursing - pure, beautiful, saintly, celestial'
Աղբյուր՝ respectwomen.co.in և ԹԵՐԹ․am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և