Skip to main content

Բանակում մահացող տղաներ և կուսության մշակույթ

Եկեք մի պահ մտացենք' ինչ կապ ունեն բանակում, պատերազմներում զոհված տղաները ինքնասպան եղող աղջիկների հետ: Չեմ հանդիպել ոչ մի գիտական հետազոտության, դրա համար կարծում եմ կարող եմ իմ կարծիքը ձեր հետ կիսել:
Օրերս հանդիպում կազմակերպեցի Հոլադիայում Միջազգային Կանանց կազմակերպության անդամների հետ: Հանդիպման մասնակիցների երկրներն էին' Սիրիա, Ինդոնեզիա, Սուրինամ,Կենյա, Գանա, Լեհաստան, Հոլանդիա, Հայաստան:
Խոսում էինք ավանդույթներից: Հայաստանից ներկայացրեցի, որ Հայաստանում աղջիկը պետք է կույս լինի, և այն որ վերջերս շատ են լինում երիտասարդ աղջիկների ինքնասպանության դեպքեր: Պատմեցի նաև որ ունեցել ենք պատերազմ, ու 18-ը լրացած երիտասրդները պարտադիր ծառայության պետք է մեկնեն Հայաստանում:
Ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ են անում այն աղջիկները, որոնք հասկանում են, որ տղաները քիչ են, եղածներն էլ զբաղված են»: Մենք տղաներ ենք կորցնում բանակում, պատերազմներում, արտագնա աշխատանքներում, ուստի՝ աղջիկ տղա հավասարակշռությունը պահպանված չէ Հայաստանում: Ի՞նչ են անում այդ աղջիկները կամ ի՞նչ կարող են անել: Արտասահմանցու՞ հետ ամուսնանալ, ամուսնացած տղամարդու՞ հետ արտաամուսնական կապերի մեջ մտնել: Այստեղ, սակայն, գալիս է մի ուրիշ «բայց»` Հայաստանում աղջիկը պետք է կույս լինի. ավանդաբար այդպես է ընդունված (մինչամուսնական հարաբերությունների արդյունքում կուսությունը կորցրած աղջիկները կարող են կշտամբանքի ենթարկվել ծնողների, հարազատների, ապագա ամուսնու և հասարակության կողմից, վերջինս կարող է ինքնասպանության վտանգ կրել իր մեջ):
IMG 2743Եկեք հիշենք/մտացենք' որտեղից է գալիս այս ավանդույթը և ինչու: Ինչ որ նյութերում կարդացել եմ, որ դա իրականում հայկական ավանդույթ չէ: Հայաստանը երկար տարիներ Պարսկաստանի իշխանության տակ էր, ու ադապտացրել է այդ ավանդույթը ու հիմա այն աչքի լույսի պես է պահում:
Մեր քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ այս բոլոր երկրները բացի Հոլանդիաից ունեն այդ ավանդույթը: Հոլլանդիան էլ ունեցել է այն վաթսուն տարի առաջ: Բայց այս բոլոր երկրները իսլամական երկրներ են, բացի կաթոլիկ Լեհաստանից: Քննարկումը թեժացավ նաև այլ խնդրաշարժ ավանդույթները հիշելով, որը միայն կանանց սաստելուն է վերաբերվում:
Հարց է ծագում ' այս պահին Հայաստանի նման փոքր երկրի համար ինչն է ավելի կարևոր՝ օտարածին ավանդույթներ պահելն ու ավելի շատ ինքնասպանություննե՞ր ունենալ, գուցե ղեկավարներ մարմինները, կամ եկեղեցին ժամանակին ու պայմաններին համապատասխան ադապտացու՞մ պետք է իրականացնեն, թե՞ այս աղջիկները սեքսուալ հեղափոխություն պետք է իրականացնեն այդ ճնշումը վերացնելու համար, քանի որ երկիրի տղամարդիկ թքած ունեն այս խնդրի վրա:

Հեղինակ՝ Անուշիկ Թադևոսյան
Աղբյուր՝ womenofarmenia.org

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...