This article is available also in English
The Daily Beast հեղինակային հրատարակության լրագրող Աննա Նեմցովան անդրադարձել է ՀՀ-ում ընտանեկան բռնությանը և թե ինչպես հնարավոր է կդասավորվեր ամերիկահայ հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի կյանքը։
Ընտանեկան բռնությունը աշխարհի բոլոր երկրներում էլ առկա է, սակայն Հայաստանում հայրիշխանությունը հաճախ զավեշտալի և ավելի անճոռնի է։ Բռնարարը չի պատժվում։ Դատարանները մեղադրում են զոհին և նրա սկեսրոջը։
Փոքրիկ հայուհիները մեծանում են քնքշության սիրո և փաղաքշանքի մեջ, ինչպես արքայադուստրեր, սակայն նրանց կյանքը դրամատիկորեն փոխվում է երբ նրանք մեծանալով ամուսնանում են։
Բռնարար ամուսնները իրենց կանանց դարձնում են տնային ծառաներ, ստիպում են նրանց անել ամենակեղտոտ աշխատանքը, արգելում են նրանց տնից դուրս գալ առանց իրենց թույլտվության, արգելում են ինչ որ մի բան անել առանց իրենց տեղեկացնելու։
Այդ ամենը դիտարկվում է որպես բոլորովին նորմալ երևույթ շատ հայերի համար։ Կանայք գրեթե երբեք չեն պատմում ամուսնու կամ ամուսնու հարազատների կողմից իրենց ծեծի ենթարկելու մասին, նվաստացումների կամ անմարդկային վերաբերմունքի մասին։
Վերջերս նկատվել է տենդենց այդ մասին բարձրաձայնելու, որը բավականին գովելի է։ Թվում է թե երկու աղմուկ հանած դատական գործերը փոխում են հասարակության վերաբերմունքը ընտանեկան բռնության նկատմամբ։
Նախկինում հայկական ԶԼՄ-ներում չէր խոսվում ընտնեկան բռնության մասին իսկ քաղաքացիական ակտիվիստները վերջին տասնամյակում են սկսել ակտիվ բարձրաձայնել այս խնդրի մասին։
Առաջին հայ կինը ով իր մեջ ուժ գտավ խոսելու իր հետ կատարված բռնության մասին 23-ամյա Մարիամ Գևորգյանն է, ով 10 ամիս շարունակ ենթարկվել էր ծեծի և խոշտանգումների իր ամուսնու և նրա մոր կողմից, իրենց Սանկտ Պետերբուրգի տանը։ Վերջինս կոտրել էր Մարիամի քիթը, պատառաքաղ էր խրել նրա մարմնի մեջ և այրել էր նրա մաշկի որոշ հատվածներ արդուկով։
«Նրանք մշտապես կարող էին ինչ որ պատճառներ գտնել ինձ ծեծի ենթարկելու համար, «դու դուռը շրխկացրիր։ Տները դանդաղ ես հավաքում»,- պատմել է Մարիամը երբ 2012-ին վերադարձել է Հայաստան և աջակցություն գտել Կանանց Աջակցման Կենտրոնում։
Կանանց Աջակցման Կենտրոնը զբաղվում է բռնության ենթարկված կանանց աջակցությամբ։ Կենտրոնի ղեկավար Մարո Մաթոսյանը պատմել է, որ Մարիամի ծնողերը չեն ճանաչել սեփական դստերը երբ նա վերադարձել է բռնի ընտանիքից հայրական տուն։
Մարիամ Գևորգյանը կենտրոնի աջակցությամբ դիմել է դատարան, որտեղ ՀՀ ոստիկանությունը համագործակցելով ռուս իրավապահների հետ բերման է ենթարկել Մարիամի բռնի ամուսնուն և նրա մորը։
Ամուսնուն Զիրոյանին դատարանը ազատ արձակեց, իսկ մորը Հայկանուշ Միքայելյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման ֆիզիկական բռնության ենթարկելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանները բազմիցս նշել են, որ ՀՀ արդարադատությունը հաճախ չի ցանկանում հետապնդել ամուսիններին, ինչպես վերոնշյալ տխրահռչակ դեպքում։
Մեկ այլ ընտանեկան բռնության օրինակ է Սարգիս Հակոբյանը, ով տարիներ շարունակ ծեծի է ենթարկել իր կնոջը Հասմիկ Խաչատրյանին։ Կինը երկար տարիներ լռել է տառապելով բռնարար ամուսնու ձեռքերում, քանի որ վախենում էր, որ եթե բաժանության դիմի ապա ամուսինը իր երեխաների նկատմամբ խնամակալություն կստանձներ և կհեռացներ իրենից։
Երկու տարի առաջ կինը ի վերջո կարողացել էր բժշկական վկայություն ձեռք բերել, որը ապացուցում էր ամուսնու կողմից իրեն հասցված մարմնական վասվածքները, որից հետո կարողացավ դրա հիման վրա դատի է տալ ամուսնուն։ Հետագայում պարզվել էր, որ ամուսնու մայրը հայտնի գուշակ էր, ով հեղինակություն էր վայելում հայ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։
Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի տվյալների համաձայն գուշակ սկեսուրը օգտագործել էր իր կապերը կառավարական պաշտոններում որպեսզի ճնշում գործադրեր քննության վրա։ Բռնի ամուսնուն ի վերջո դատարանը նշանակել էր մեկ ու կես տարվա ազատազրկման, սակայն, անմիջապես նրա նկատմամբ համաներում էր սահմանել և ազատ արձակել։
Անցյալ տարի 7 կանայք են սպանվել իրենց ամուսինների կողմից, որոնցից 5-ը Երևանում։
Կանանց Ռեսուրսային Կենտրոնից նշել են, որ իրենք ուրախ են, որ մարդիկ տեղեկանում են իրենց ծառայությունների մասին և դիմում են իրենց։
Ամենայն հարգանքով արտահայտվելով Քիմ Քարդաշյանի սելֆիների և հրաշագեղ նորաձևության դիվայի վերածվելու փաստին, The Daily Beast—ի հեղինակը ընդգծել է, որ Քիմը նման շքեղություն իրեն երբեք թույլ չէր կարող տալ եթե գտնվելիս և ապրելիս լիներ ՀՀ-ում իր ամբողջ կյանքի ընթացքում։
«Իմ ամուսինը ինձ թույլ չի տալիս սելֆիներ անել, բայց ես բախտավոր եմ, որովհետև կարող եմ աշխատանքի գնալ և հանդիպել ընկերներիս։ Իմ ընկերուհիներից մի քանիսը չեն կարող կրել իրենց դուր եկած հագուստը, կամ տնից դուրս գալ երբ ցանկություն ունեն՝ առանց ամուսնու թույլտվության։»,- Daily Beast-ին տված հարցազրույցում ասել է Սարա Խոջոյանը։
Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի հեղինակային աշխատանքներն են։
Աղբյուր՝ The Daily Beast

Comments
Post a Comment