Skip to main content

ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել կանանց և տղամարդկանց տնտեսական իրավահավասարությունը

Կանանց իրավունքների առաջխաղացման դեպքում կշահի ողջ հասարակությունը և երկրի տնտեսությունը:  Այսպիսին է «ՄԱԿ-կանայք» կառույցի նոր զեկույցի հիմնական հետևությունը: Զեկույցի հեղինակները կոչ են անում պետություններին, իրականացնել այնպիսի ռազմավարություններ, որոնք թույլ կտան կանանց չհրաժարվել իրենց սեփական տնտեսական բարեկեցությունից և անկախությունից` հանուն ընտանիքի մյուս անդամների:

 Զեկույցում նշվում է, որ Պեկինի պատմական կոնֆերանսից 20 տարի անց, գենդերային իրավահավասարության բնագավառում գրանցվել են մեծ ձեռքբերումներ: Սակայն այսօր, նույնիսկ զարգացած երկրներում, նույն աշխատանքի համար կանայք ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ: Որպես կանոն, նրանք կատարում են ոչ շատ կարևոր աշխատանք և շատ թույլ են ներգրավված ղեկավարող պաշտոններում:

«ՄԱԿ-կանայք»  կառույցի գործադիր տնօրեն` Ֆումզիլե Մլամբո Նգուկան հայտարարել է, որ ամբողջ աշխարհոմ կանանց և աղջիկներին տրված խոստումները այդպես էլ չեն իրականացվել: Մասնավորապես չի լուծվել   աշխատավարձի խնդիրը:

Ամբողջ աշխարհում կանանց աշխատավարձը 23 տոկոսով պակաս է տղամարդկանց աշխատավարձից: Նույն իրավիճակն է նաև կենսաթոշակների դեպքում: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք նույն աշխատանքի համար ստանում են տղամարդկանցից 22 տոկոսով պակաս աշխատավարձ: 

Այս  տարբերությունն առկա է նաև զարգացած երկրներում: Այսպես` Ֆրանսիայում և Շվեդիայում կանայք իրենց ողջ կյանքի ընթացքում ստանում են  31 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ: Իսկ Գերմանիայում այդ թիվը կազմում է 49 տոկոս: Թուրքիայում կինն իր աշխատանքի ողջ ընթացքում կարող է ստանալ 75 տոկոսով քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ:

Զարգացող երկրներում աշխատող կանանց 95 տոկոսը զբաղված է տնտեսության ոչ ֆորմալ ոլորտներում: Կանանց վրա է դրվում երեխաների և ընտանքի այլ անդամների խնամքը, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ շատ երկրներոմ կնոջ վրա է ընկած տան ողջ գործը, որը ընդհանրապես չի վարձատրվում: 

Ֆումզիլե Մլամբո Նգուկան ընդգծել է, որ նման աշխատանք են կատարում միլիարդավոր կանայք ամբողջ աշխարհում: 

«Մեզ անհրաժեշտ է քաղաքականություն, որը թույլ կտա կանանց և տղամարդկանց խնամել իրենց հարազատներին, առանց հրաժարվելու սեփական անվտանգոթյունից և անկախությունից». ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:


Նոր զեկույցի հեղինակները ներկայացնում  են տասը առաջարկ, որոնք կօգնեն բարելավել կանանց վիճակը և կնպաստեն հասարակության զարգացմանը: 

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...