Նախ հիշենք, որ ժամադրվելը հեշտ բան չէ բոլորի համար։ Սակայն ամենից շատ ժամադրվողներին սարսափեցնում է բիսեքսուալների հետ ժամադրվելը։ Վախն էլ, ինչպես և մնացած շատ վախերը, չիմացությունից է․ շատերը չգիտեն՝ ինչ բան է բիսեքսուալությունը։
Ինչպես Նյու Յորքերին տված հարցազրույցում նշել է Բիսեքսուալների Ռեսուրսային Կենտրոնի նախագահ Էլին Ռութսթրոմը, «կան բազմաթիվ կարծրատիպեր մարդկանց մոտ բիսեքսուալների վերաբերյալ, օրինակ, որ մենք խաբում են ինքներս մեզ և մացածին, որ շփոթված ենք և վստահելի չենք»։
Մոնոսեքսուալները՝, մարդիկ, ովքեր հրապուրվում են միմիայն մեկ գենդերով, հաճախ խաբվում են նմանատիպ բացասական և սխալական համոզմունքներով։
Ժամանակն է հասկանանք, որ բիսեքսուալ մարդկանց հետ էլ կարելի է շատ լավ հարաբերություններ ունենալ։ Հասկանալու համար էլ ստորև ներկայացնում ենք մեկ միֆ և մեկ «փաստ» բիսեքսուալների մասին։
Միֆ #1. Բիսեքսուալների հետ լավ է հարաբերություն չսկսել
Բիսեքսուալ մարդիկ, և հատկապես կանայք, հաճախ սեռականացվում են․ մեզ հետ կարելի ա զվարճանալ, լավ ժամանակ անցկացնել, բայց տուն չես տանի ծնողների հետ ծանոթացնելու համար։
Նման սեռականացման պատճառն այն է, որ բիսեքսուալությունն ընկալվում է ոչ թե որպես սեռական կողմնորոշում, ինչպես օրինակ հետերոսեքսուալությունը և հոմոսեքսուալությունը, այլ իբրև սեռական ակտ՝ սեքս։
Բայց հիշենք, որ բիսեքսուալությունը սեռական կողմնորոշում է, և չի նշանակում, թե բիսեքսուալները չեն կարող նվիրվել և հավատարիմ լինել հարաբերություններում։
Փաստ․ Բիսեքսուալները հավանում են քեզ և ոչ թե քո սեռական օրգանները
Լինել բիսեքսուալ նշանակում է հրապուրվել, տարվել կոնկրետ մարդով՝ անկախ նրա գենդերային նույնությունից։
Միֆ #2. Բիսեքսուալ մարդիկ ի վերջո կթողնեն քեզ մեկ այլ գենդերի համար
Թյուր կարծիք կա, թե իբր եթե դու սիրում ես երկու գենդերն էլ, ապա երբեք չես հրաժարվի նրանցից։
Ահա այս տրամաբանությամբ էլ մարդիկ ՛եզրակացնում են՛, թե բիսեքսուալներն ընդունակ չեն մոնոգամիայի, կամ որ իրականում նրանք կա՛մ գեյ են, կա՛մ էլ հետերո։
Փաստ․ Բիսեքսուալի հետ ժամադրվելը կխորացնի ձեր վստահությունն ու հավատը
Անկեղծ զրույցը միայն կնպաստի վստահության ամրապնդմանը։ Խոցելիությունը առողջ և հաջողակ հարաբերության գրավականն է։ Միայն անկեղծ զրույցով հնարավոր է պահել հարաբերությունները՝ անկախ սեռական կողմնորոշումից։
Միֆ #3․ Բիսեքսուալները ժամադրվում են միայն ցիսգենդեր մարդկանց հետ
Բիսեքսուալները հավանում են իրենց գենդերի և այլ գենդերի մարդկանց։
Բիսեքսուալները կարող են ժամադրվել տրանսգենդեր, գենդերքուիր և ցանկացած այլ գենդերի մարդկանց հետ։
Փաստ։ Բիսեքսուալ մարդիկ միշտ բիսեքսուալ են
Մի անգամ Լարի Քինգը հարցրեր հայտնի դերասանուհի Աննա Պաքուինին, արդյոք նա դադարել է բիսեքսուալ լինել ամուսնանալուց հետո։ Նման սխալական կարծիքը շատ տարածված է․ եթե ամուսնանում ես որևէ մի գենդերի ներկայացուցչի հետ, դադարում ես բիսեքսուալ լինել։
Մարդու սեռական ինքնությունը չի փոխվում զուգընկերոջ գենդերից կախված։
Միֆ #4 Բոլոր բիսեքսուալները պոլիամոր են
Եթե սիրում ես շիկահերների և թխահերների, չի նշանակում, թե սեքսուալ և հոգևոր առումով բավարարված ու երջանիկ լինելու համար պիտի զուգընկերներ ունենաս մազերի այդ գույնով։
Պոլիամուր զույգեր կան թե՛ հետերոսեքսուալների, թե՛ գեյերի և թե՛ բիսեքսուալների միջև։
Փաստ։ Բիսեքսուալ մարդիկ ունեն որոշակի ստանդարտներ
Էնպես չի, որ բիսեքսուալները գրգռվում են իրենց կողքով անցնող ցանկացած մեկից։ Իրականում, շատ բիեր ունեն որոշակի ստանդարտներ, ըստ որոնց հրապուրվում են այս կամ այն մարդով։
Միֆ #5. Բիսեքսուալները դավաճանող են
Մի կին պատմել էր BuzzFeed-ին «Ես փորձեցի (իմ սեռական կողմնորոշումը), սակայն ինձ անվանեցին «եսասեր», «խառնված», «ուշադրություն որոնող»։ Բայց այն, որ բաց ես երկու գենդերների համար էլ, չի նշանակում, թե չես կարող հավատարիմ և նվիրված հարաբերություն ունենալ»։
Փաստ։ Բիսեքսուալներն, իբրև խումբ հավատարիմ են այնքանով, որքանով հավատարիմ է ցանկացած այլ խումբ
Չկա ոչ մի փաստ վկայող այն մասին, որ բիսեքսուալներն առավել շատ են դավաճանում։ Եթե մի գեյ կամ հետերոսեքսուալ քեզ դավաճանում է, դու հո երես չես քաշում բոլոր գեյերից ու հետերոսեքսուալներից։
Comments
Post a Comment