Skip to main content

Աշխատող կանանց միայն 36%-ն ունի վարձատրվող դեկրետային արձակուրդի իրավունք

Ամբողջ աշխարհում կանանց մեծ մասը չունի մայրության պաշտպանության ադեկվատ երաշխիքներ, այդ թվում նաև վարձատրվող դեկտրետային արձակուրդի իրավունք: Այս մասին նշվում է «Երեխաների սոցիալական պաշտպանությունը. քաղաքականության բնագավառի հիմնական տենդենցները և վիճակագրական տվյալները» խորագրով Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր հետազոտության մեջ
Զեկույցի համաձայն, աշխարհի աշխատող կանանց միայն 36 տոկոսն ունի վարձատրվող դեկրետային արձակուրդի իրավունք: Ընդ որում, օրենքի ոչ արդյունավետ իրագործման պառտճառով, այդ գումարը իրականում ստանում է կանանց ընդամենը 28 տոկոսը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները նշում են, որ վերջին տարիներին աճել է փոքրիկ դրամական վճարումների ծրագրերի քանակը, ընդ որում մեծ բացթողումներ կան պարբերական նպաստների վճարման հարցում:

Զեկույցի տվյալներով, աշխարհի 108 երկրներիում սահմանադրությամբ գործում են օրենսդրությամբ հաստատված, երեխաների համար նախատեսված նպաստների ծրագրեր, սակայն դրանք երբեմն ներառում են հասարակության միայն մի փոքր խումբ:

Աշխատանքի միջազգային կազմակերպության Սոցիալական Պաշտպանության Դեպատարմենտի ղեկավար` Իզաբել Օրտիզը ուշադրությունը հրավիրում է կանանց և երեխաների վրա Եվրոպայում հարկային-բյուջետային քաղաքականության խստացման բացասական հետևանքներին:

Զեկույցում բերվում են նաև դեկրետային արձակորդների տևողության վերաբերյալ տվյաներ: Նախկին ԽՍՀՄ երկրները այդ ցուցանիշներով զբաղեցնում են առաջին տեղերը: Օրինակ` Հայաստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում դեկրետային արձակուրդի տևողությոնը կազմում է 140 օր, Ադրբեջանում, Բելառուսում, Խազախստանում, Կիրգիզստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում` 126 օր:



Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...