Skip to main content

2 այլընտրանք` տամպոններին և միջադիրներին

Ստորև մենք ներկայացնում ենք մի քանի ոչ ավանդական իրեր` դաշտանային ցիկլի ժամանակ օգտվելու համար: Դրանք ոչ միայն ավելի մատչելի են, այլ նաև ավելի հաճելի են օգտագործման համար, էկոլոգիապես մաքուր են, քանի որ խոսքը չի գնում միանգամյա օգտագործման իրերի մասին:

Դաշտանային անոթ 
Օգտագործվում է ներսից, ինչպես տամպոնը, սակայն հավաքում է դաշտանային արտադրությունները, ոչ թե ներծծում դրանք
 
  • Պատրատված է բժշկական սիլիկոնից 
  • Հիպոլարեգեն է, չի պարունակում լատեքս, չունի հոտ և ապահով է
  • Մատչելի է, չի աղտոտում շրջակա միջավայրը: Այն կարելի է օգտագործել մինչև 10 տարի
  • Միանգամյա օգտագործման հիգիենիկ պարագաներին փոխարինող առողջ և հիգիենիկ միջոց  է
  • Հեշտ և հարմար է օգտագործել: Դատարկել օրական 2-4 անգամ: Կարելի է օգտվել նաև գիշերը` քնած ժամանակ
  • Անոթի ներքին մակերևույթը հարթ է, ունի տափակ ցուղուն, մաքրությունը կատարվում է շատ հեշտ
  • Կարելի է ստերիլիզացնել եռացող ջրում 2-5 րոպե
  •  Հարմար է բոլոր կանանց համար
  • Կարելի է օգտագործել նախքան սեռական կյանքի սկիզբը, ներարգանդային պարուրակի և հակաբեղմնավորիչ դիաֆրագմայի հետ միասին
  • Չի կարելի օգտագործել հետծննդաբերական արյունահոսության ժամանակ, բորբոքային  պրոցեսներից խուսափելու համար
  • Չի փոփոխում հեշտոցի ներքին միկրոֆլորան, և չի չորացնում հեշտոցի լորձաթաղանթը
  • Չի նպաստում մանրեների առաջացմանը, որոնք նպաստում են միզասեռական օրգանների բորբոքմանը. դաշտանային անոթները երբեք կապ չեն ունեցել տոքսիկական շոկի սինդրոմի հետ
  • Կարելի է օգտագործել ցանկացած սպորտաձևով զբաղվելու ժամանակ
  • Չի փորձարկվել կենդանիների վրա
Անոթը լինում է  երկու չափսերի
1. Եռեսուննանց կամ արդեն ծննդաբերած կանանց համար
2. Մինչև 30 տարեկան կանանց համար, ովքեր չեն ծննդաբերել

Օգտագործման եղանակը
1. Լվանալ 2. Շրջել 3. Պահել 4. Տեղադրել 5. Դուրս բերել և դատարկել 6. Կրկին օգտագործել


Այս տարան կարող եք գնել այստեղ, որն արժե 5600 դրամ:

Ծովային սպունգ
Բնական սպունգը, որն իր տեսքով նման է տամպոնի, նախատեսված է դաշտանային արյունը ներծծելու համար: Այն շատ փափուկ է և անհարմարավետության զգացողություն չի առաջացնում

Օգտագործման եղանակը
Սպունգը թրջեք ջրում, քամեք և զգուշությամբ տեղադրեք հեշտոցի մեջ: Մի քանի ժամ անց, կախված ձեր զգացողությունից, դուրս բերեք լվացեք ջրի տակ և նորից տեղադրեք: Անհրաժեշտության դեպքում կարելի է սպունգի վր ակարել թել, ինչը ավելի կհեշտացնի դրա օգտագործումը:

Մաքրելը
Դաշտանային փուլի վերջում, սպունգը լավ լվացեք և   եռացրեք  ջրի մեջ, ավելացրեք թեյի ծառի յուղ  /մեկ բաժակ ջրին երկու կաթիլ/, կամ մեկ գդալ քացախ կամ սոդա: Սպունգը քամեք և պահեք չոր տեղում:

Ցավոք սրտի մենք չենք կարող ասել, թե ԱՊՀ երկրներում ինչպես կարելի է ձեռք բերել այս սպունգը: Եթե դուք գիտեք, որտեղ և ինչպես է դա հնարավոր անել, շնորհակալ կլինենք, եթե մեզ տրամադրեք այդ կապակցությամբ որևէ տեղեկություն:


Աղբյուրը՝svobodna.org.ua
Թարգմանված է ռուսերենից
Թարգմանեց՝ Նարինե Գրիգորյան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...