Skip to main content

Շպարը դիմակ է, որը ծածկում է Ձեր իրական գեղեցիկ դեմքը

Ինչքան գեղեցիկ են ներկված եղունգները գունավոր նախշերով, ինչքան գեղեցիկ են բազմազան կանացի սանրվածքները և գունավոր մազերը, ինչքան գեղեցիկ են շպարված կանայք, դրանում իհարկե ոչ մի կասկած։ Բայց շպարվելը ընտրություն է այդպես չէ՞։ Ինչ՞ու են շատ կանայք անում դա ստիպված, ինչո՞ւ է շպարը դարձել ընտրությունից ՝ պարտադրություն։ Եթե ինչ որ մեկը շպար չի օգտագործում նրան հաստատ օրվա մեջ կգտնվի մեկը ով կասի՝ "Հոգնած տեսք ունես։" կամ "Հիվանդ ե՞ս, լավ չես զգու՞մ"։

Բայց ընդհանրապես ինչո՞ւ են կանայք օգտագործում իրենց բնատուր գեղեցկությունից դուրս այլ պարագաներ՝
դա սիգնալ է այն մասին, որ ուզում ես ինքնահաստատվել, լինել սիրված կամ որ քեզ նայեն և ասեն "Ի՜նչ սիրուն ես"։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ բոլորս էլ ուզում ենք լինել սիրված և ընդունված հասարակության կողմից, բայց դա արդեն դառնում է շատ վատ բան երբ դու նայում ես հայելու մեջ և չես հավանում քո արտացոլանքը։

Իսկ ինչպե՞ս անել, որ կանայք համ լավ զգան համ սիրված և ընդունված լինեն ուրիշ կանանց և հասարակության կողմից։

Երբեք մի օգտագործեք շպարը որպեսզի տպավություն գործեք տղամարդու վրա կամ հաճոյանաք նրա աչքին, որովհետև դուք ավելին եք քան միայն գեղեցիկ պատկեր, դուք անձ եք և ունեք ձեր ինտելեկտը, բնավորությունը, ցանկությունները և այլն։ Մի թույլ տվեք որ ձեզ բացառապես նայեն այնպես, որ դուք պարզապես դատարկ գեղեկություն եք և վերջ։
Շպարը դարձել է այնպիսի մի բան, որ տղամարդիկ սխալմամբ ընկալում են բոլոր կանանց շպարով և երբ տեսնում են նրանց առանց դրա զարմանում են կամ զզվանք ապրում (իհարկե ոչ բոլորը, հնարավոր է նաև չեն արտահայտվում)։ Նմանատիպ կարծրատիպ է նաև այն, որ բոլոր կանայք չունեն մազեր իրենց թևերի տակ կամ ոտքերին, սակայն բոլորս էլ գիտենք որ դա այդպես չէ, հարց է առաջանում այդ երբվանից դարձավ պարտադիր բան՝ թրաշել բոլոր մազերը ի դեպ բացառապես կանանց վրա պարտադրված պայման, որ գեղեցկության չափանիշ է դիտարկվում։ Նման կերպ նաև ընդունվում են շպարով կանայք։

Մենք պետք է թույլ տանք հասարակության բոլոր անդամներին օգտվելու շպարվելու և զարդարվելու իրենց ցանկությունից, ես կասեի նույնիսկ թե՚ տղամարդկանց և թե՚ կանանց, բայց երբ ինչ որ մի բան դառնում է պարտադիր, ապա դա արդեն նշանակում է, որ դու ընտրության իրավունք չունես կապված քո մարմնի հետ։ Եթե ես հիմա ուզենամ Երևանյան փողոցներով ման գալ չթրաշված ոտքերով և շրջազգեստով ապա ես կնայվեմ որպես ոչ նորմալ կամ տգեղ, կամ որը ամենաանհասկանալին է թե ինչու՝ կեղտոտ։  Բայց չէ որ դա իմ մարմինն է և բնությունը մի բան կա, որ այդպես է ինձ ստեղծել, բացի այդ ես անում այն ինչ ինձ է հարմար այլ ոչ թե ուրիշներին՝ քանի որ այս մարմնում ապրում եմ ես այլ ոչ թե ուրիշները և ոչ ոք իրավունք չունի ասելու թե ես ինչ պետք է անեմ իմ մարմնի հետ։

Դուք չպետք է ձեզ վատ զգաք կամ պակաս կին զգաք եթե չեք կրում շպար կամ զարդեր և այլն։ Դա ձեր ընտրությունն է, եթե դուք հավես ունեք ՝ խնդրեմ, բայց դա պարտադիր չէ։ Դուք ծաղրածու չեք, որ ձեզ ասեն ինչ անել և հետո ծիծաղեն կամ նվաստացնեն ձեզ ինչ է դուք շպար չեք կրում։ Այդ երբվանից և ինչ հիմքի վրա շպարը դարձավ կանացիության և գեղեցկության սին չափանիշ կամ հոմանիշ։

Այնպես որ դուք ազատ եք ընտրություն կատարելու։ Մ՛ի լսեք ոչ ոքի, դուք գեղեցիկ եք ծնվել և այնպիսին եք ինչպիսին որ կաք, մազոտ, ոչ մազոտ, սպիտակ կամ մուգ մաշկով, երկար կամ կարճ մազերով, դուք գեղեցիկ եք միշտ հիշեք դա ու դուք ապրում եք ոչ թե սրան նրան հաճոյանալու համար այլ ձեր համար առաջին հերթին և նրա համար որ վայելեք կյանքը առանց անիմաստ բաների վրա ժամանակ վատնելու։


Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...