Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:
Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի (1876-1927)
ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Մի խոսքով ներքևում կներկայացնեմ մի քանի բանաստեղծություններ մեր հայ ֆեմինիստի կողմից որի անունն է Շուշանիկ Կուրղինյան: Նրա մի քանի բանաստեղծություւնից կարելի է հասկանալ թե ինչպիսի կամքի ուժ ունեցող, պայծառ մտքի ու այդ ժամանակների համար չլսված համարձակության տեր կին էր նա:
Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի (1876-1927)
ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց, գրադարան կա Գյումրիում։Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ուն, 1899–ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900–ին։ Կ.Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նար որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։
1907–ին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին XX դ. հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։
Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղեցկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ...»)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ, որոնք չեն բեմադրվել։
Մի խոսքով ներքևում կներկայացնեմ մի քանի բանաստեղծություններ մեր հայ ֆեմինիստի կողմից որի անունն է Շուշանիկ Կուրղինյան: Նրա մի քանի բանաստեղծություւնից կարելի է հասկանալ թե ինչպիսի կամքի ուժ ունեցող, պայծառ մտքի ու այդ ժամանակների համար չլսված համարձակության տեր կին էր նա:
Ապրել եմ ուզում
Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. ―
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր
Ով դուք այր մարդիկ, ուժեղ եւ համառ,
Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր
Կատարելությամբ եւ մարմնով կայտառ։
Սիրել եմ ուզում՝ անկե՜ղծ, անդիմակ ―
Ձեզ պես ինքնիշխան. որ երբ սիրեցի՝
Երգեմ աշխարհին իմ սիրո նվագ
Եվ սիրտս բանամ, սիրտս կանացի՝
Ամբոխի առաջ․․․ նրա խիստ դատին
Արհամարհանքի դիմեմ վահանով
Եվ սո՜ւր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվաճ թափով։
Գործել եմ ուզում ձեզ հետ հավասար,
Որպես ամբոխի հարազատ անդամ.
Եվ անկախության իդեալի համար
Թող գիշեր ցերեկ, միշտ, ամեն անգամ
Կրեմ հալածանք, երկրե-երկիր
Թափառեմ, տոկամ․․․ եւ թող տանջանքի
Բեռը ինձ ճնշե թեեւ տարագիր
Միայն՝ ձեռք բերեմ իմաստը կյանքի։
Ուտել եմ ուզում՝ հանգիստ ձեզ նման՝
Այն արդար հացից ― որին ճարելու
Սուրբ աշխատանքին տվի իմ լուման.
Գոյության կռվում խոնարհ եւ հլու
Ամոթ չզգալով օրհնած վաստակից
Թող թափեմ աղի քրտինք-արտասուք
Ապրուստիս՝ բանվոր իմ ժիր ձեռքերից
Հոսե ալ արյուն, հոգնե իմ թիկունք։
Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․․
Հունիս 9, 1907
Նա է, ասում են
Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Եվ լո՜ւռ, ակնապիշ նայում են դեմքիս.
Ոմանք հիասթափ մնում են՝ որ հին
Տձեւ ու անզարդ շորեր կան հագիս։
Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Անսովոր ոչինչ՝ կին է հողեղեն․․․
Օ՜ մարդիկ գուցե տեսնե՞լ կուզեին
Ուսերիս թեւեր, դեմքս՝ լուսեղեն․․․
Դու ոչի՛նչ չասիր․․․ բայց դու տեսար ինձ.
Ձեռքս բռնեցիր դողդոջուն եւ հեզ ―
Այդ ակնթարթում իմ անկեղծ սրտից
Այնպե՜ս ջերմագին սիրեցի ես քեզ․․․
1907
Երգել ուզեցի՝ ասին չգիտես…
Երգել ուզեցի՝ ասին չգիտես.
Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես.
Բայց երբ բիրտ կյանքում
Ես ցավերգ դարձա,
Ամենքի կրծքում
Ես տեղ ունեցա…
Ես շատ երգեցի
Ասին՝ շուտ կը հոգնի,
Բարձր երգեցի՝
Հանկարծ կը կտրի.
Անվերջ երգեցի՝
Շողոքորթեցին…
1907
Ես ձեզ խղճում եմ
Խղճում եմ ձեզ, բթամիտ կանայք.
Որ արդ ու զարդի հետևից ընկած,
Թրև եք գալիս միշտ աննպատակ,
Լպիրշ վաճառքի դեմքերդ կոկած։
Որ ամեն հնար դուք գործ եք ածում
Միշտ արուների հաճույքը շոյել.
Եվ գիշեր ցերեկ միայն մտածում
Խանդոտ դավերի որոգայթ լարել։
Որ կողոպտում եք դառը վաստակի
Վերջին կոպեկը ձեզ սիրող մարդու.
Չեղած ժամանակ անսիրտ անհոգի
Կեղծ զոհ ձևացած լալիս որպես բու։
Որ ունեք բնազդ նուրբ առուտուրի`
Կարելիին չափ թանկ եք ծախում ձեզ.
Անվերջ պայքարով լոկ հրապույրի
Հագուստի մրցման շինում եք կրկես։
Խղճում եմ ես ձեզ` շվայտ գերիներ,
Միտքը թավիշի ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունեք կեղծիքով ներկած․․․
1907
Վերջերս տպագրվել է `մեր հայ ֆեմինիստների կողմից ,անգլերեն թարգմանված բանաստեղծությունների ժողովածուն որեղ կարող եք գտնել նաև հայերեն տարբերակը: Գիրքը երկլեզու է: Կարող եք ձեռք բերել եթե ցանկություն ունեք սեղմեք այստեղ: Սա գովազդ չէ, միայն տեղեկություն:
Ուրախ կլինենք եթե կարծիքներ թողնեք քոմենթներում:
How important it is for us to recognize and celebrate our heroes and she-roes! ~Maya Angelou
ReplyDeleteApres!