Skip to main content

Փոքրիկ Վերլուծություն: ՀԱՅ ԿԻՆ

Կանայք Հայաստանում Խորհրդային Միության ժամանակաշրջանում.

Կանայք գտնվում էին ֆիզիկապես բարվոք ապրելու պայմաններում: Այսինքն պետությունը քիչ թե շատ հոգ էր տանում կնոջ մասին: Առողջական, աշխատանքնային, ուսման, նյութական և այլ հարցերով: Ըստ սովետական-բարոյական նորմերի` ընտանիքը լիարժեք էր երբ կար ամուսին, կին և երեխաներ: Նրանք պարտադիր երկուսն էլ աշխատում էին բացառությամբ այն դեպքերի երբ օրենքով սահմանված կարոգով կինը օգտվում էր բուլետենային տարկետման իր իրավունքից, բայց հետո անպայման կրկին վերականգվում և անցնում էր աշխատանքի: Աշխատող կամ չսովորող անձինք, թե կին և թե տղամարդ հասարակության կողմից դիտվում էին որպես խուլիգաններ կամ անբարոյականներ: Հատկապես հայկական բամբասանքային սովորույթների համաձայն նրանք միշտ արդի թեմա էին և ամեն կերպ հալածվում ու վիրավորվում էին հասարակության բոլոր անդամների կողմից: Երևի թե ԽՍՀՄ-ի ամենալավ նա էր , որ բոլորը ունեին աշխատանքի իրավունք և փաստացի այդ իրավունքի կիրառում: Բոլորը սովորում էին դպրոցներում կամ տեխնիկումներում, ապա ԲՈՒՀ-երում հետո անցնում, ավելի ճիշտ կլինի կոնկրետացնել` պետության կողմից տեղավորվում էին աշխատանքի և հետո միայն անցնում թոշակի: Անաշխատունակ անձանցից ու բանտարկյալներից բացի ԲՈԼՈՐԸ աշխատում էին: Աղքատության ցուցանիշները նվազել էին հասնելով 1-2% -ի: Սակայն կրկին անգամ այս ամենից տուժում էր կինը: Նա պետք է հասցներ կատարել իր տնային աշխատանքները հետո աշխատեր իսկ ամուսինը միայն աշխատում էր ու վերջ: Դրա պատճառով այդ կանայք մեծ հասակում ունենում էին առողջական բարդ խնդիրներ: Ոչ ոք չի ասում որ կինը չի կարող դա անել, ուղղակի միթե հնարավոր չէ օգնել նրան: Ամբողջ աշխարհը պնդում է որ կինը թույլ է ֆիզիկապես, իսկ տղմաարդը ուժեղների ուժեղն է, եռանդով ու ավյունով լեցուն, ԲԱ ՈՒՐԱ? Ոչ մի տղամարդ չօգնեց կնոջը որպեսզի նա կարողանա համատեղել երեխաների խնամքը, աշխատանքը և տան հոգսերը: Տղամարդիկ միայն աշխատում էին, հետո գալիս ու դիվանին հեռուստացույց դիտում ու կնոջն ասում. "Քաղցր ջան մի հատ քո նման քաղցր կոֆե դիր": Ահա այսպես թռան ԽՍՀՄ-ի 70 տարիները:
Կանայք 90-ականներին.

Երբ երկիրը արդեն փլուզման եզրին էր կանայք սկսեցին զրկվել աշխատանքից, կրճատումների պատճառով: Պետական խառը դրությունը ամենաուժեղը զգացին կանայք: Նրանք էին որ պետք է բախվեին միայնակության հետ, երբ ամուսինները օգնության համար մեկնում էին արտասահման միայնակ թողնելով կանանց "մութ ու ցուրտ" Հայաստանում:

Կանայք Անկախացումից հետո.

Պատերազմ: Ամենամեծ դժբախտությունը որ կարող է տեղի ունենալ կնոջ համար: Կանայք ճամփում էին իրենց ամուսիններին կռվի դաշտ կամ ոմանք իրենք էին հետները գնում, հետո պատրաստում էին ուտելիք , կարում էին շորեր, ի դեմ ասեմ որ սպառազինության վերականգնումը կանայք էին անում: Բրիգադները բաղկացած քին 2 կամ երեք տղամարդուց և մի 20-30 մեխանիկ-կանանցից: Ոչ ոք չի հիշում իհարկե: Միայն զոհվածներին ենք հիմա հիշում մոռանալով, որ "կանանց բանակը" ոչ պակաս ներդրում ուներ խաղաղության հաստատման համար: Հիմա կանայք ստիպված են քաղել մերօրյա տձև կապիտալիզմի դառը պտուղները:



Ընդհանրապես.

բոլոր ժամանակներում կնոջ մարմինը և նրա հոգին պատկանել է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ: Եթե աղջիկ երեխա էր ծնվում բոլորը կոպիտ ասած "հոտում էին" : Հետո երբ նա մեծանում էր նրան չէր կարելի տղաների հետ խաղալ որովհետև նա պարտադիր պետք է իր տինիկների հետ խաղա որոնք գենդերային նշանակություն ունեին աղջնակի մոտ երեխա ունենալու և նրա մասին հոգ տանելու ենթագիտակցական մղում ձևավորելու: Հետո երբ նա արդեն սկսում է սեռահասունանալ նրա մոտ ընտանիքի և հայրիշխան հասարակության կողմից մտցվում է ատելություն իր սեփական մարմնի, մասնավորապես սեռական օրգանների նկատմամբ, իսկ ընդհանրապես ավելորդ քաշի կամ գեղեցիկ արտաքինի գլամուռային ժուրնալների մեջ պրոպագանդվող գեղեցիկ կնոջ կերպարին նման լինլու բարդույթ: Երիտասարդ կանայք և աղջիկները երբեք չեն դադարում այնտեղ նկարված "գեղեցիկ" , նիհար, հարթ ու սպիտակ մաշկով, բարձրահասակ կերպարներին նմանվելու փորձեր անելուց: Բայց նրանք այնքանով չեն գիտակցում որ դա հայրիշխանության հերթական պահանջն է կնոջը համապատասխանելու տղամարդու ցանկությանը և ճաշակին, որը կոչում են " գեղեցիկ '': Հետո երիտասարդ կնոջը հայ հասարակության մեջ պահանջ է դրվում պարտադիր կերպով կույս լինելու: Այսինքն կինը իրավունք չունի որոշելու թե նա ում հետ է ուզում սեռական հարաբերություն ունենալ: Կանանց մեծամասնությունը խոնարհ կերպով պահում է այս բոլոր պահանջները, մնալով` կոկիկ, համեստ, կարգապահ, լսող, չհակաճառող, համակերպվող, օգնող, հոգ տանող, ընտանիք պահող, լռող, կույս, լավ սովորող, հետերոսեքսուալ, ունենալով կոնկրետ երազանք` հաջող ամուսնություն և երեխաներ:Այլ կերպ ասած կնոջ մարմինը իրենը չէ այլ հայրիշխան պետության սեփականությունն է ու իր ընտանիքինը` հորինը, եղբորը, ամուսնունը:




կանանց սեռական ինքնագիտակցության շարժման` "Հեշտոցի Մենախոսություններ" -ի  մասին կարդացեք բլոգի այս գրառման մեջ:






Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...